ԱՊՀ անդամ երկրների փորձագետները խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում

Լուրեր

11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
Բոլորը

Մարտի 23-ին ՌԴ ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն։

ՆԳՆ ոստիկյանությունից տեղեկանում ենք, որ քննարկվել են այս տարվա օգոստոսին Ղազախստանում անցկացվելիք՝ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի նախնական օրակարգով նախատեսված առաջարկները։

Խորհրդակցության ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Սարգսյանը քննարկման առարկա է դարձրել Հայաստանում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման, ինչպես և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրները։ Անդրադարձ է կատարվել Քրեական ոստիկանության կազմում գործող նորաստեղծ բաժնին, որը մասնագիտացած է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։ Արա Սարգսյանը շեշտել է նաև, որ 2023 թվականը Հայաստանի ՆԳ նախարարության ոստիկանությունը հայտարարել է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տարի։ Ելույթից հետո ակտիվ քննարկում է ծավալվել բարձրացված խնդրի շուրջ, որը տարածում է ստանում ոչ միայն Հայստանում։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև կազմակերպված հանցավորության այլ դրսևորումներին և դրանց դեմ համատեղ արդյունավետ պայքարին վերաբերող հարցեր։