Մեսութ Օզիլն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան՝ Էրդողանի կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար․ թուրքական ԶԼՄ-ներ

Լուրեր

29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ազգությամբ թուրք Մեսութ Օզիլը հայտարարել է 34 տարեկանում ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Թուրքական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ նա կարող է առաջադրվել խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունից, գրում է Turkish Minute-ը։

«Հայտարարում եմ, որ երկար մտածելուց հետո թողնում եմ ֆուտբոլը։ 17 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինելն արտոնություն էր։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Այնուամենայնիվ, ես վերջին շաբաթների և ամիսների ընթացքում վնասվածքներ եմ ստացել: Զգացի, որ ժամանակն է հեռանալ»,- նշել է Օզիլը Instagram-ում հրապարակած հայտարարության մեջ:

Նա Ստամբուլի «Ֆեներբահչե» ակումբին միացել էր 2021 թվականին, երբ «Արսենալը» խզեց նրա պայմանագիրը, այնուհետև մեկ տարի անց տեղափոխվեց Ստամբուլի «Բաշակշեհիր»։

Հավելենք, որ Օզիլը Մադրիդի Ռեալի նախկին ֆուտբոլիստ է և առանցքային դեր է խաղացել 2014 թվականին Բրազիլիայում կայացած ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հաղթանակի գործում:

Նա Գերմանիայի ֆուտբոլի հավաքականից հեռացել է 2018 թվականին՝ ներգաղթյալների հոսքի վերաբերյալ քաղաքական բանավեճի ֆոնին և 2018 թվականի մայիսին Լոնդոնի հյուրանոցներից մեկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր լուսանկարի հետ կապված արձագանքից հետո։ Նա նշել էր, որ, իբր, բախվել է «ռասիզմի և անհարգալից վերաբերմունքի» իր թուրքական ծագման պատճառով։

Օզիլը Էրդողանի հետ բարեկամական հարաբերություններ ունի։ 2019 թվականին Էրդողանն Օզիլի հարսանիքի վկան էր, որը կարծես թե արատավորել է նրա ձեռքբերումները Գերմանիայում, ինչպես նաև Թուրքիայում շատ երկրպագուների համար:

Այժմ ֆուտբոլից նրա անսպասելի հեռանալուց հետո թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Օզիլը թոշակի է գնացել, որպեսզի կարողանա մասնակցել Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) խորհրդարանական ընտրություններին։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Օզիլը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Թուրքիայի հյուսիսում գտնվող իր հայրենի Զոնգուլդակ քաղաքից և արդեն ջանքեր է գործադրում՝ ընտրողների աջակցությունն ապահովելու համար:

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան