Մնացական Մարտիրոսյանը իրավական համայնքում շատ հարգված է. Գրիգոր Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

Դատավորների միության հայտարարությունն անհիմն է, և ուղղակի մտքեր են, որոնց պատշաճ ընթացակարգերով հնարավորություն չկա արձագանքելու: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նախարարի խոսքով՝  եթե դատավորը խախտում է անում, կարգապահական վարույթ է հարուցվում, այնուհետև ԲԴԽ-ն՝ սահմանադրական լիազորությունների շրջանակում պատասխանատվության է ենթարկում դատավորին:

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը երեկ հայտարարել էր, որ ԲԴԽ նախագահը ձեռնամուխ է եղել հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն: «Կարեն Անդրեասյանը, որպես կուսակցական գործիչ և նախկին արդարադատության նախարար, ներկայիս արդարադատության նախարարի հետ հանդիսանալով մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների լիազորությունները դադարեցնելուն»,- նշված էր հայտարարությունում:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ԲԴԽ-ն ընտրողաբար է մոտենում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Մինասյանն ասաց.

«Մենք նայում ենք, եթե նույն դատավորը նույն ծանրաբեռնվածության շրջանակներում, օրինակ՝ 9 գործ շատ պատշաճ ժամկետում հասցնում ու քննում է, բայց մեկ գործով ձգձգում է, և կոնկրետ իրավունք է ոտնահարվում, այստեղ հարց է առաջանում՝ ծանրաբեռնվածության շրջանակներում ինչո՞ւ է այս կամ այն գործը քննվում, իսկ մեկը թողնվում դարակներում: Այդ ծանրաբեռնվածությունը մատի փաթաթան սարքել պետք չի: Մեր քաղաքացիները 30 տարի դատական համակարգից դժգոհ են եղել: Մեր արդարադատության ոլորտն այն մակարդակի չէ, որով մենք կարող ենք ուրախանալ կամ հպարտանալ: Այն բոլոր ռեֆորմները՝ թե՛ օրենսդրական, թե՛ վեթինգի մեթոդոլոգիան կիրառում ենք միայն այն դեպքում, եթե կա դժգոհ քաղաքացի, խախտված մարդու իրավունք կամ Դատական օրենսգրքով սահմանված հոդվածների խախտում, դրա հիման վրա ենք առաջ տանում մեր գործերը: Ունենք ՄԻԵԴ-ի որոշումներ, որտեղ կոնկրետ գրված է դատավորի անուն-ազգանուն, որ այդ դատավորը խախտում է արել և բացարձակ հայտնի չէ, թե այդ դատավորն քաղաքական ինչ դիրքորոշում ունի»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիք ունի դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին, որի կողմից կայացված դատական ակտով, ըստ ՄԻԵԴ-ի, խախտվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքները, նախարարը նշեց. «Իրավական համայնքում որպես մասնագետ Մնացականյանը  շատ հարգված է»:

Մանրամասները տեսանյութում: