Ադրբեջանը նպատակ է հետապնդում ստեղծել անարգել էթնիկ զտումներ իրականացնելու պայմաններ՝ բացառելով միջազգային հանրության միջամտությունը. Արցախի ԱԳՆ

Լուրեր

09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
Բոլորը

Ադրբեջանական կողմի պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և այլևս միջազգային օրակարգում չէ, իրականությանը չեն համապատասխանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերի:

«Այն մասին, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ և կարիք ունի համապարփակ կարգավորման, բազմիցս հայտարարել են ինչպես առանձին պետությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այնպես էլ՝ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փաստը, որ 2022 թ.-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը, քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը, հերքում է ադրբեջանական կողմի պնդումները, թե հակամարտության հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից։ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելու և այն որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծում ներկայացնելու պաշտոնական Բաքվի ձգտումը փորձ է վերադառնալու այն ժամանակաշրջան, երբ ռազմական ուժը գերակայում էր միջազգային իրավունքի նկատմամբ։

Համոզված ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: Մերժելով պաշտոնական Ստեփանակերտի հետ երկխոսության միջազգային մեխանիզմը՝ Ադրբեջանը փորձում է խուսափել հնարավոր պայմանավորվածությունների իրականացումից։ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջազգային հանրության ներգրավումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հակամարտության համապարփակ լուծումը։

Արցախյան կողմը կտրականապես մերժում է Ադրբեջանի փորձերը՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և այն ներկայացնելու որպես ներքին խնդիր: Ավելի քան 90 օր տևող Արցախի շրջափակման ֆոնին, ակնհայտ է, որ այդպիսով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Արցախում ստեղծել անարգել էթնիկ զտումներ իրականացնելու պայմաններ՝ բացառելով միջազգային հանրության միջամտությունը։ Հենց այդ պատճառով է Ադրբեջանը դեմ միջազգային հանրության ներգրավմանը, այդ թվում՝ միջազգային առաքելություններ Արցախ ուղարկելուն, որպեսզի ոչինչ և ոչ ոք չկարողանա խոչընդոտել Արցախն էթնիկ զտման ենթարկելու իր հանցավոր ծրագրի իրականացմանը։

Միաժամանակ, ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել առ այն, թե Հայաստանն ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը և շարունակում է զենք ու զինամթերք մատակարարել Արցախ: Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը և նպատակ են հետապնդում՝ արդարացնելու Լաչինի միջանցքի ավելի քան 90 օր շարունակվող արգելափակումը։

Ընդգծենք, որ Արցախի Հանրապետությունն ունի Պաշտպանության բանակ՝ կազմված տեղի բնակիչներից, որի առկայությունը չի հակասում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության որևէ դրույթի և հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության հիմնական երաշխիքը։ Արցախի Պաշտպանության բանակի դեմ Ադրբեջանի արշավը պայմանավորված է նրանով, որ Բաքուն ձգտում է զրկել արցախահայությանը ինքնապաշտպանության և էթնիկ զտման հանցավոր ծրագրերին դիմակայելու հնարավորությունից։

Ադրբեջանի պնդումները, թե Լաչինի միջանցքը բաց է՝ կեղծիք են: Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանի լսումների ընթացքում Ադրբեջանը հնարավորություն ուներ ներկայացնելու իր բոլոր փաստարկները՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ, սակայն կողմերի փաստարկները մանրամասն ուսումնասիրելուց հետո, Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին երաշխավորել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Վերստին հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: