Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուց հետո նրա վարույթում եղած 1376 քաղաքացիական, 297 արբիտրաժային գործի քննությունը կսկսվի նորից 

Լուրեր

10.04.2026 | 19:42
«Հուշանվեր» թղթադրամներով խարդախություն Շենգավիթում․ ոստիկանների բացահայտումները
10.04.2026 | 19:27
Պուտինի վարկանիշը ՌԴ-ում ամենացածրն է 2022 թվականի փետրվարից ի վեր
10.04.2026 | 19:13
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
10.04.2026 | 19:00
ՀՀԿ-ն ընդդիմության միավորման կոչ է անում, մասնակցեք ընտրությանը, որ նիկոլիզմը գնա. չառաջադրվելը չմասնակցել չէ․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 18:49
Գազամատակարարման դադարեցում՝ Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում
10.04.2026 | 18:37
18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը փոխելու միջնորդությունը դատախազը մերժել է
10.04.2026 | 18:34
Բաքուն հերքում է․ Ադրբեջանից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ հրթիռների արձակման մասին տեղեկությունները կեղծ են
10.04.2026 | 18:25
Իտալիայի հավաքականը ժամանակավոր մարզիչ է նշանակել
10.04.2026 | 18:20
Շիրակում ավտովթարի 6 զոհերից 2-ը երեխաներ են // Զուրաբյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի մասին․ ԼՈՒՐԵՐ
10.04.2026 | 18:13
Հսկիչները կավելանան ավտոբուսներում․ Ավինյանի դժգոհությունից հետո քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել
10.04.2026 | 18:02
Վենսը Իրանին զգուշացրել է՝ չփորձել խաղալ ԱՄՆ-ի հետ
10.04.2026 | 17:53
«Յուվենտուսը» նոր պայմանագիր կնքեց Լուչանո Սպալետիի հետ
10.04.2026 | 17:47
Գալուզինն ու Արսենյանը երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքն են քննարկել
10.04.2026 | 17:38
Գաբալայում քննարկում է անցկացվում ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 17:31
Վլադիկավկազում հրավառության տեխնիկայի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի վարույթում լիազորությունները դադարեցնելու օրվա՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ, եղել է 1376 քաղաքացիական, 297 արբիտրաժային գործ, 2 վճարման կարգադրություն և 2 դատական հանձնարարություն։

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Դատական դեպարտամենտից։ 

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտման հիմքով՝ Արդարադատության նախարարության միջնորդության հիման վրա։ Ըստ նախարարության՝ դատավորը իր վարույթում եղած 4 գործով դատական ակտերը ուշ է տրամադրել, և այդ գործերից մեկով կողմ հանդիսացող ընկերությունը սնանկ է ճանաչվել։

Փիլոսյանը ԱՀ նախկին ՄԻՊ, վերջին տարիներին ընդդիմադիր գործունեությամբ հայտնի Ռուբեն Մելիքյանի կինն է։ Կարգապահական վարույթի մասին հայտնի դառնալուց հետո իրավական շրջանակներում քննարկումներ եղան, թե դատավորի նկատմամբ սկսված գործընթացը կապված է Ռուբեն Մելիքյանի գործունեության հետ։ Ինքը՝ Մելիքյանը դա դիտարկեց որպես իրեն հարվածելու փորձ։

Դատավոր Փիլոսյանը  Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական գործի քննության ընթացքում բարձրաձայնել է դատավորների գերծանրաբեռնվածության խնդրի մասին, նշել, որ որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը ծանրաբեռնված է առնվազն թույլատրելիից եռակի անգամ ավելի ու ներկայացրել նաև թվային տվյալներ։ 

Դատավորների անկախությունը երաշխավող Բարձրագույն դատական խորհուրդն , այնուամենայիվ, որոշել է դատավորին ամենախիստ տույժին ենթարկել և դադարեցնել նրա լիազորությունները։

«Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից։ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքով պայմանավորված դատավարական ժամկետների խախտումները ենթակա են գնահատման տվյալ վարույթի շրջանակներում դատավորի կողմից ներկայացված բացառիկ հանգամանքների կամ հիմնավորումների սահմաններում»,- նշել է խորհուրդն ու հավելել, որ տվյալ դեպքում   դատավորի կողմից ներկայացվածը չի բովանդակում այնպիսի բացառիկ հանգամանքներ կամ հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլինի խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:

4 ակտ ուշացնելու համար դատավորի լիազորություններ դադարեցրած Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտ ուղարկված գրավոր հարցմամբ նաև խնդրել ենք հայտնել, թե լիազորությունները դադարեցնելու օրվա դրությամբ դատավորի վարույթում եղած գործերից քանի՞սն են վերաբախշել։ 

Ստացված պատասխանի համաձայն՝ 1376 քաղաքացիական գործից մարտի 1-ի դրությամբ վերաբաշխվել է 834-ը, 297 արբիտրաժային գործից՝ 174-ը, ինչպես նաև 2 վճարման կարգադրությունները։

Այսինքն՝  լիազորությունները դադարեցնելուց 2 ամիս անց դեռևս դատավորի վարույթում գտնվող գործերից մի քանի հարյուրը վերաբաշխված չէ։

Արաքս Մամուլյան