Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը փլուզվեց․ առանցքային ընդդիմադիր կուսակցությունը լքեց այն՝ նախագահի թեկնածուի հարցով անհամաձայնության պատճառով

Լուրեր

26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
Բոլորը

Թուրքիայի առանցքային ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցելուց հետո հայտարարել է, որ իրենք կանգնած են փաստի առջև և չեն պատրաստվում նահանջել, գրում են տեղական լրատվականները։

Երեկ ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդների կողմից ստորագրված հռչակագրում ասվում էր, որ «նախագահի թեկնածուի վերաբերյալ ձեռք է բերվել փոխըմբռնում», սակայն արագորեն պարզ դարձավ, որ ընդդիմադիր դաշինքում, որը հայտնի է որպես «Վեցի դաշինք», կոնսենսուսի չի եղել, և որ «Լավ» կուսակցությունը դեմ է գլխավոր ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին որպես նախագահի թեկնածու առաջադրելուն։

Աքշեներն այսօր հայտարարել է, որ ընդդիմադիր դաշինքի վերջին հանդիպումից հետո պարզ է դարձել, որ նախագահի թեկնածու առաջադրելու գործընթացում կան «անձնական օրակարգեր»։ Հանդիպումից հետո արված հայտարարությունը նա անվանել է «ենթադրյալ» հայտարարություն, թեև դրա տակ իր ստորագրությունը կա։

Նա հանդիպման ժամանակ ասել էր, որ ընդդիմության նախագահի միասնական թեկնածու պետք է լինեին կա՛մ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, կա՛մ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որոնք երկուսն էլ CHP-ի անդամներ են։ Ըստ Աքշեների՝ երկու քաղաքապետներն էլ սոցհարցումների ժամանակ գերակա դիրք ունեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։

«Անձնական հավակնությունները գերադասվել են մեր ազգի շահերից»,- ասել է Աքշեները ասուլիսում՝ ըստ երևույթին քննադատելով Քըլըչդարօղլուն նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության համար։

«Ես ուզում եմ զանգահարել պարոն Յավաշին և Իմամօղլուին։ Դուք ձեր պարտքը լավագույնս կատարեցիք, մեր ազգին նույնիսկ փլատակների տակ միայնակ չթողեցիք։ Մեր ազգը սիրեց ձեզ և ձեզ կոչ է անում կատարել պարտքը: Այսօր էլ, երբ վտանգի տակ է հայրենիքի ամբողջականությունը, ինչպես 100 տարի առաջ, պալատի վարչակազմն այսօր դատապարտում է ազգը ոչնչացման: Այս առաջադրանքը նոր էջ բացելու խնդիր է: Այս պարտքը մեր ապագայի բոլոր ընտրություններում հաղթելու պարտականությունն է։ Այս պարտքն ազգի կամքը կրկին գերիշխելու պարտավորությունն է։ Այս պարտքն անհերքելի պարտականություն է։ Որովհետեւ այս կոչի տերը ազգն է։ Մեզանից է կախված ընտրություն կատարելը»,- հայտարարել է Աքշեները՝ ազդարարելով, որ իր կուսակցությունը դուրս է գալիս ընդդիմադիր դաշինքից։

Էմմա Չոբանյան