Ինչու է «Նոր Զովք»-ը հայտնվել խոշորացույցի տակ. ձերբակալվել են սեփականատերն ու աշխատակիցներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.06.2026 | 14:08
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
28.06.2026 | 14:01
Մեդվեդևը մտահոգություն է հայտնել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնության կապակցությամբ
28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ձերբակալվել են «Նոր Զովք» ընկերության սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ու ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերության սեփականատերը՝ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Ըստ ՔԿ-ի՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Արամ Արամյանը տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ համաձայնությամբ, 4 մլրդ 127 մլն դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։

Ընկերության փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը պնդում է՝ ՔԿ-ն առաջնորդվում է ենթադրություններով և փորձում են արատավորել ընկերության բարի համբավը։ Ըստ նրա՝ տեխնիկական խոտան և թերացումներ եղել են, բայց հարկային չարաշահումներ՝ ոչ։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հակադարձում է՝ կառույցը երբեք ենթադրություններով քննչական և դատավարական գործողություններ չի իրականացնում։

Հունվարի 20-ին Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ էին իրականացրել «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում։ Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ խուզարկություններից առաջ իրավապահները պահանջել են, որպեսզի անջատվեն սուպերմարկետների տարածքում տեսանկարահանող սարքերը։ Առգրավվել են ընկերության հաշվապահական փաստաթղթերը, համակարգիչները, ապրանքների վաճառքի համար պարտադիր դրամարկղային որոշ մեքենաներ ու ընկերության հաշվապահական հաշվառման վարումն ապահովող ծրագիրը  պարունակող սերվերը, նաև տեսագրող սարքերի կրիչները։ Բացի այդ, ըստ ընկերության, խուզարկություններ են իրականացվել նաև գրասենյակներում ու աշխատակիցների բնակարաններում։

Նույն օրը ՊԵԿ-ը հայտարարեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Ինչո՞ւ է սուպերմարկետների ցանցը հայտնվել այս կառույցների ուշադրության կենտրոնում։ Փոխտնօրենը վստահ է՝ թեև նախկինում էլ ընկերությունում ստուգումներ եղել են, բայց այս անգամ, ըստ նրա, դրանք պատահական չեն։

«Նմանտիպ ծավալի ստուգումներ տեղի ունեցան, երբ բացվեց մեր 29-րդ ամենամեծ մասնաճյուղը։ Մեզ այլ բան չի մնում ենթադրելու, քան մասնավոր շահի դերակատարությունն այստեղ»,- ասում է Ռաֆայել Խաչատրյանը։

Ինչ մասնավոր շահի մասին է խոսքը՝ փոխտնօրենը չի հստակեցնում և անուններ չի նշում։ Միայն արձանագրում է՝ խաթարված է 1600 աշխատակից ունեցող ընկերության աշխատանքը։ Քննչական կոմիտեի խոսնակն էլ նշում է՝ իրավապահների գործողություններն օրինական են, առհասարակ՝ ամեն ինչ կատարվում է օրենքի շրջանակում։

«Նոր Զովք» ընկերությունից հայտարարում են՝ հետևողական են լինելու, իրենց ձևակերպմամբ, քննությունն օբյեկտիվ դաշտ վերադարձնելու, գործընթացի անօրինականությունները բացահայտող հանգամանքները ներկայացնելու և ընկերության բարի համբավը վնասելու փորձերը կանխելու հարցում:

Իսկ Քննչական կոմիտեի խոսնակն ասում է՝ այն պահին, երբ որևէ տնտեսվարող սուբյեկտի կողմից չարաշահման, հանցավոր արարքների կատարման վերաբերյալ տեղեկություններ ստացվեն և անհրաժեշտ լինի քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ իրականացնել, ապա կառույցն անխոչընդոտ կիրականացնի դրանք։ Մինչ այդ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Արամ Արամյանին կալանավորելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան