Թուրքիայի ընդդիմության երկու առաջնորդները համաձայնություն են եկել նախագահի միասնական թեկնածուի շուրջ

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) և ազգայնական «Լավ» (IYI) կուսակցությունը համաձայնության են եկել նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ, գրում է Gercek News-ը։

Նշվում է, որ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և IYI-ի առաջնորդ Մերալ Աքշեների՝ նախօրեին կայացած հանդիպումն ավարտվել է կոնսենսուսով։

Մինչ CHP-ն կողմ էր որպես նախագահի միասնական թեկնածու Քըլըչդարօղլուի առաջադրմանը, Աքշեները դիմադրում էր նրա թեկնածությանը՝ պնդելով, որ առաջադրվող թեկնածուն պետք է լինի հարցման արդյունքներով ընտրություններում հաղթելու որոշակի հավանականություն ունեցող անձ:

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները սպասվում են ամենաուշը մինչև հունիսի 18-ը։

Վեց ընդդիմադիր կուսակցություններ, որոնց թվում են նաև CHP-ն և IYI-ն, միավորվել են Թուրքիայում խորհրդարանական համակարգը վերականգնելու համար և աշխատում են նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ միասնական թեկնածու առաջադրելու ուղղությամբ:

Վեց կուսակցությունների առաջնորդները մարտի 2-ին հանդիպելու են՝ որոշելու իրենց միասնական թեկնածուին: Ակնկալվում է, որ առաջնորդները թեկնածուի մասին կհայտարարեն հատուկ արարողությամբ նույն օրը կամ հանդիպումից մի քանի օր անց։

Բացի այդ, օրերս Քըլըչդարօղլուն հանդիպել էր իր կուսակցության խորհրդարանական խմբի անդամներին և ստացել պատգամավորների լիակատար աջակցությունը նախագահական ընտրություններին նախապատրաստվելու գործընթացում։ Հանդիպմանը ելույթ ունեցած բոլոր պատգամավորները կողմ են արտահայտվել որպես նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուի առաջադրվելուն։

Էմմա Չոբանյան