ԱՄՆ Պետդեպը կրկին մտագոհություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից բանտարկված ակտիվիստ Հաջիևի գործի կապակցությամբ

Լուրեր

13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցում կրկին անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների, մասնավորապես՝ ակտիվիստ, իրավապաշտպան Բախտիյար Հաջիևի կալանավորմանը։

Պատասխանելով հարցին, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն հետևում կոչերին ու ազատ չեն արձակում Հաջիևին, այլև ևս երկու ամսով երկարաձգել են բանտարկությունը, Փրայսը նշել է, որ սա այն դեպքն է, որի շուրջ ուղղակիորեն համագործակցել են ադրբեջանցի գործընկերների հետ:

«Ամբողջ աշխարհում մենք խոսում ենք համընդհանուր իրավունքների մասին։ Վերադառնալով ճեպազրույցի ժամանակ ձեր գործընկերներից մեկի հարցին՝ արտահայտվելու ազատության իրավունքը համընդհանուր իրավունք է, այն չի վերաբերվում  միայն որոշ երկրների ու երկրների միավորումների քաղաքացիներին։ Սրանք իրավունքներ են, սա սկզբունք է, որը վերաբերում է մարդկանց ամբողջ աշխարհում: Եվ ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք, որ համընդհանուր իրավունքը վտանգի տակ է՝ լինի դա համակարգված, թե կոնկրետ դեպքերով, մենք չենք վարանում բարձրաձայնել մեր մտահոգությունները: Մենք այդ մտահոգությունները բարձրաձայնել ենք հանրային կերպով, նաև բարձրացրել ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպմանը մասնավոր կերպով»,- ասել է Փրայսը։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունը, ինչպես նաև ամերիկացի մի շարք սենատորներ կոչ էին արել Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել Հաջիևին։ Նման կոչով նույնիսկ հանդես է եկել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին «խուլիգանության» և «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» մեղադրանքով կալանավորված Հաջիևը հացադուլի մեջ է ավելի քան 50 օր և, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ի դեպ, նախօրեին էլ ադրբեջանցի իրավապաշտպանները հրապարակել էին երկրում քաղբանտարկյալների թարմացված ցուցակը։ Դրա համաձայն՝ Ադրբեջանում ներկայում 93 քաղբանտարկյալ կա։

Էմմա Չոբանյան