Առաջարկվում է կրկնապատկել դատախազների վարձատրությունը․ փոխնախարարը ԱԺ-ում ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
Բոլորը

Փոփոխության արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ ներկյացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել մասին հարցը։

«Հարկ է նշել, որ դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումն առաջ է քաշվել՝ նկատի ունենալով որոշ կարևոր գործոններ, որոնց թվին դասվում են. քրեական վարույթի ընթացքում դատախազի նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, որը պայմանավորված է վարույթի ընթացքում դատախազի անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորությունով օժտված լինելու հանգամանքը, քրեական գործերի քանակի շարունակական աճը, որի պայմաններում դատախազների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցել դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության նվազեցմանը։

Մյուս կողմից՝ ցածր վարձատրության պայմաններում գերծանրաբեռնվածությունը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա հնարավոր ճնշումները դատախազի աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ՝ համակարգը բարձր որակավարում ունեցող մասնագետներով համալրելու տեսանկյունից։

Նկատի է առնվել նաև դատախազներին տրամադրվելիք հավելումների պայմաններում դատախազության համակարգը մինչև 2024 թվականի ավարտը նախատեսվող ատեստավորման իրականացման հնարավորությունը, ատեստավորումը կիրականացվի ատեստավորման ենթակա բոլոր դատախազների համար զբաղեցրած»,- նշեց փոխնախարարը։

Բալյանի խոսքով՝ դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։