«Հաշմանդամություն ստացած զինծառայողներին փոխհատուցումը ամբողջ կյանքի համար տվեք, ամոթ ա, էլի»․ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
Բոլորը

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հորդորեց․ «Խնդրում եմ հաշվի առել, որ մենք հիմա չենք խոսում ավտովթարի հետևանքով կամ աշխատավայրում անվտանգության նորմերի խախտման հետևանքով հաշմանդամություն ստացած մարդկանց մասին, այլ խոսում ենք նրանց մասին, ովքեր վիրավորվել են մեր հայրենիքը պաշտպանելիս։ Բոլորին խնդրում եմ՝ այս մարդկանց մի՛ շփոթեք ընդհանուր հաշմանդամություն ունեցողների հետ։

160-ի մարդու մասին է խոսքը, հետո թող լինի 300, բայց պետությանն ի՞նչն է խանգարում, որ այս մարդիկ ստանան այնքան գումար, ինչքան ստանում էին։ Թող հրաշք կատարվի, և բոլոր հաշմանդամներն առողջանան, բայց նրանց ողջ կյանքի համար պետք է այդ գումարը հատկացնել։ Ավարտենք այս քննարկումները։ Ամոթ է մեր պետության համար, որ քննարկում ենք ու հետն էլ ասում ենք՝ 30 հազար թոշակ են ստանալու։ Լավ էլի»։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը պատասխանեց․ Ունենք գիտակցում, թե ում հետ գործ ունեն, և չպետք է կասկածել, թե այդ մարդկանց հավասարեցնում ենք այլ դեպքերով հաշմանդամություն ձեռքբերածների հետ։ Առաջին, երկրորդ խմբի հաշմանդամներին հիմնադրամի կողմից հատուցում կտրմադրվի, իսկ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներին պարգևավճար և կենսաթոշակ, ամեն մեկի համար սահմանված են չափեր։ Դուք ուզում եք, որ երրորդ խմբի հաշմանդամություն ձեռքբերածներն էլ լինեն հիմնադրամի շահառու․ Ձեր առաջարկը կարող ենք քննարկել»։

Գեղամ Նազարյանն արձագանքեց․ «Այդ օրենքը Վեներեյից կամ Մարսից չեն գալիս մեզ պարտադրում, մենք ենք գրում։ Պետության համար դա մեծ ծանրաբեռնվածություն չէ։ 3-րդ խմբի հաշմանդամ դարձածները կարող էին և զոհվել, և իրենց ընտանիքները փոխհատուցում էին ստանալու։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ կենդանի հերոսներին արժևորենք, և նրանց տրվող այդ գումարները պահպանվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։