ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Ղազախստանում է, որտեղից կմեկնի Ուզբեկստան

Լուրեր

26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ կհանդիպի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ինչպես նաև՝ Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ երկրների արտգործնախարարների հետ։ Ղազախստանից նա կմեկնի Ուզբեկստան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ԱՄՆ պետքարտուղարն արդեն բանակցություններ է վարել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ։

Ըստ աղբյուրի՝ չնայած երկարաժամկետ կապերին և Ռուսաստանից կախվածությանը, Կենտրոնական Ասիայի երկրներն ընդգծված չեզոք դիրքորոշում են որդեգրել Ուկրաինայի հետ պատերազմի հարցում:  Ղազախստանի նախագահն անցած ամառ, Վլադիմիր Պուտինի կողքին նստած, նույնիսկ բացահայտ հայտարարեց, որ իր երկիրը չի ճանաչի Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։ Իսկ անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայից ռուսական զորքերի անհապաղ դուրսբերման պահանջով բանաձևի քվեարկության ժամանակ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները կամ ձեռնպահ մնացին կամ չմասնակցեցին քվեարկությանը:
BBC-ի ռուսական ծառայությունն արձանագրում է, որ այդ երկրները, միևնույն ժամանակ, ապացուցեցին, որ օգտակար են Ռուսաստանի համար՝ որպես միջնորդներ Արևմուտքից ապրանքներ ներկրելու հարցում։

Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Դոնալդ Լյուն, որը մինչև 2021 թ․եղել է Ղրղզստանում ԱՄՆ դեսպանը, հայտարարել է, որ Վաշինգտոնը կարծում է՝ կարող է Կենտրոնական Ասիային  առաջարկել ոչ միայն «ինչ-որ բան տնտեսական ներգրավվածության, այլև արժեքների ոլորտում»։

Տաթև Ֆռանգյան