Փոփոխություններ՝ հաշմանդամություն ստացած զինծառայողներին փոխհատուցման համակարգում․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ներկայացվող նախագծի նպատակն է բարելավումներ իրականացնել  հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված  վնասների հատուցման գործընթացում: ԱԺ այսօրվա նիստում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվում է դրամական աջակցություն տրամադրել այն զինծառայողներին, որոնք ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն, եղել են հիմնադրամի շահառու, սակայն վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են երրորդ խմբի կամ ֆուկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձինք, և դադարեցվել է նրանց տրամադրվող ամսական հավասար վճարումները։

Վերափորձաքննության արդյունքում 3-րդ  խմբի հաշմանդամություն ձեռք բերելուց հետո պետությունից վճարվող կենսաթոշակն ու պարգևավճարը  միասին կազմում են՝ սպայի դեպքում 74 հազար դրամ,  հիմնադրամի դեպքում վերջիններս ստանում են 200 հազար դրամ, պայմանագրային ու  զորահավաքային  զինծառայողի, կամավորի դեպքում՝ 66 հազար դրամ, հիմնադրամից՝ 150 հազար դրամ, պարտադիր ժամկետյայինի դեպքում ՝ 66 հազար՝ 100 հազարի փոխարեն:

Փոխնախարարի խոսքով՝ օրենքի դրույթները սահմանափակում են  հիմնադրամի հնարավորությունները, քանի որ  հիմնադրամի խորհուրդը կարող է որոշում կայացնել  միայն մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած դեպքերի հատուցման ժամկետների  վերաբերյալ, ըստ այդմ, հիմնադրամը չի կարողանում իր առաքելությանը համահունչ  որոշակի  լրացուցիչ աջակցության ծրագրեր  իրականացնել հիմնադրամի շահառուների համար:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է  համապատասխան փոփոխություններ կատարել օրենքում ու հիմնադրամի  խորհրդին  լիազորել իր սահմանած պայմաններում ու կարգով  լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել  հիմնադրամի շահառուներին անցումային շրջանի համար, մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման  մասին» օրենքի ամբողջական կիրարկումը դրամական աջակցություն վճարել  այն զինծառայողներին, ովքեր  ունեցել են 1-ին կամ 2-րդ խմբի  կամ ֆունկցիոնալության  խորը կամ  ծանր աստիճանի սահմանափակումով  հաշմանդամություն, այսինքն՝ եղել են հիմնադրամի  շահառու, բայց վերափորձաքննության արդյունքում  ճանաչվել են 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ:

Դրամական աջակցության չափն առաջարկվում է  սպայական կազմի զինծառայողների   համար սահմանել 75 հազար դրամ, պայմանագրային ու  զորահավաքային  զինծառայողի, կամավորի դեպքում՝ 50 հազար, պարտադիր ժամկետայինի դեպքում՝ 25 հազար դրամ:

Սոցապնախարարության տվյալներով՝  2022 թվականի օգոստոսի  29-ի դրությամբ՝  44-օրյա պատերազմի հետևանքով  3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել  114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են 2-րդ խմբի հաշմանդամ: Ըստ կանխատեսումների՝  նման իրավիճակում կարող է հայտնվել շուրջ 160 շահառու:

Այսպիսով՝ 114 շահառուներին աջակցող գումարը կնվազի. սպայական կազմի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը միջինում կազմում է 38.377 դրամ և ստանում են նաև պարգևավճար 36.000 դրամ, հիմադրամի աջակցության հետ միասին կստանան շուրջ 150.000 դրամ` նախկին 200.000 դրամի փոխարեն:

Պայմանագրային ենթասպայական և շարքային կազմի կամավորագրվածները կստանան ընդհանուր 116.000 դրամ` 150.000 դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինծառայողները կստանան 91.000 դրամ` 100.000 դրամի փոխարեն:

Մանրամասները՝ տեսանյութում։