Գրիգոր Մինասյանն այցելել է Պրոբացիայի ծառայություն՝ այս տարվա նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով

Լուրեր

15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
Բոլորը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու փոխնախարար Արա Մկրտչյանն այցելել են Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմին՝ 2023 թ.-ի ընթացքում նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, մինչ քննարկմանն անցնելը՝ նախարարին է ներկայացվել պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում իրականացվող պիլոտային ծրագիրը: Ծառայության անցակետում տեղադրվել է մատնահետքի և տեսապատկերի միջոցով անձին նույնականացնելու սարքավորում, որը հնարավորություն է տալիս նույնականացնել շահառուին և արձանագրել վերջինիս Պրոբացիայի ծառայություն ներկայանալու փաստը: Արդյունքում, այս սարքավորման միջոցով ապահովվում է պրոբացիայի ծառայողների ժամանակի և ռեսուրսների խնայողություն, ինչպես նաև նվազեցվում են կոռուպցիոն ռիսկերը:

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազամավարությանը համահունչ՝ Պրոբացիայի ոլորտի լավարկումն և շարունակական զարգացումն ապահովելու համար կարևորվել են պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման, պրոբացիայի ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ռազամավարական նպատակները միտված են քրեակատարողական և պրոբացիայի համակարգում այնպիսի նախադրյալներ ստեղծելուն և զարգացնելուն, որոնց հիման վրա հնարավոր կլինի արդյունավետ և ամբողջ ծավալով իրականացնել վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը՝ ապահովելով պատժի կիրառման նպատակայնությունը:

Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև Պրոբացիայի ծառայության՝ էլեկտրոնային հսկողության միջոցների ձեռքբերումը, որոնք հնարավորություն են տալիս կիրառել տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները: Ընդգծվել են պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության ապահովման նպատակով իրականացված ծրագրերը՝ մասնավորապես Արարատ քաղաքում բացված կենտրոնի կարևորությունը, որը հնարավորություն է տալիս պրոբացիայի շահառուներին սովորել համապատասխան ոլորտի մասնագիտություն, ինչի շնորհիվ նրանք հետագայում կկարողանան աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն ունենալ:

Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է 2022 թ.-ի կատարված աշխատանքները մասնավորապես՝ վերահսկողության տակ գտնվող անձանց վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրմանն ուղղված ծրագրերը:

Երկուստեք կարևորվել է նոր՝ 2023-2026 թթ.ռազմավարությամբ նախանշել այն հիմնական անելիքները, որոնք միտված կլինեն Պրոբացիայի ծառայության շարունակական զարգացման համար: