ՌԴ-ում Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ակցիաներ են անցկացվում

Լուրեր

17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում այսօր՝ փետրվարի 27-ին ակցիաներ են անցկացվում՝ ի հիշատակ ընդդիմադիր Բորիս Նեմցովի, որը սպանվել է ուղիղ 8 տարի առաջ։ Ակցիաներ են տեղի ունենում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմի և Ուկրաինայում ՌԴ պատերազմի դեմ։

ՌԴ մայրաքաղաքում մարդիկ ծաղիկներ են դրել Մոսկվայի Մեծ կամրջի վրա, որտեղ սպանվել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Sota-ն գրում է, որ ոստիկանությունն ընտրովի կանգնեցնում է անցորդներին, սակայն ձերբակալություններ դեռևս չեն իրականացվում։ Նախկինում կոմունալ ծառայությունները մեկ անգամ չէ, որ հավաքել են ծաղիկներն ու լուսանկարաները, ակտիվիստները ձերբակալվել են, սակայն վերջին շրջանում իշխանությունները դրանք թողնում է տեղում։

Ըստ Current Time-ի՝ Բորիս Նեմցովի հիշատակին ակցիաներ են անցկացվում նաև Կազանում, Պերմում, Եկատերինբուրգում և Նովոսիբիրսկում։ Մարդիկ ծաղիկներ են դնում քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանների մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան