Ամուլսարի հարցը քաղաքակրթական է. մենք ընտրեցինք ոչ թե մարդուն, այլ փողը. Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ամուլսարի հարցը քաղաքակրթական է, մենք ընտրեցինք ոչ թե մարդուն, այլ փողը: 21-րդ դարում մենք առաջնորդվում ենք 19-րդ դարի սկզբունքներով: Եթե քեզ համար մեծագույն արժեքը մարդն է, դու անում ես այնպես, որ նա ապրի հարմար, առողջ պայմաններում: Մենք գտնվում ենք ռուսական քաղաքակրթության շրջանակում. Ռուսաստանն էլ անհագորեն սպառում է իր ռեսուրսները: Մեր դրախտային երկիրը մեր ձեռքով վերածում ենք դժոխքի»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով օրերս հայտնի դարձած տեղեկությանը, որ Կառավարությունը թույլ է տալու Ամուլսարի հանքի շահագործումը:

Նրա խոսքով՝ ամենևին նշանակություն չունի՝ ով է լինելու հանքի տերը. այլապես դա կլիներ, այսպես ասած, ընտրովի բնապահպանություն։

«Այսօր մենք ընտրեցինք շտապ գումար ձեռք բերելու ճանապարհը, մինչդեռ մի քանի տարուց այդ գումարը կարող է պետք չգալ, երկիրը կարող է անվերականգնելի վնասներ կրել»,- նշում է նա:

Ռուբեն Բաբայանը խոսում է նաև մեր պետության առջև ծառացած մարտահրավերների և հանրության շրջանում տիրող ապատիկ տրամադրությունների մասին. «Մենք շարունակում ենք սպասել փրկիչների, որոնք դրսից են գալու, մինչդեռ փրկությունը ներսից պետք է լինի: Հետո մենք անիծում ենք այդ փրկիչներին, նորերին ենք բերում, որոնց սպասվում է նույն ճակատագիրը: Մենք կհաղթահարենք պարտվածի հոգեբանությունը, երբ դադարենք ատել ինքներս մեզ: Մենք փորձում ենք մեղավորներին որոշել մեր ատելության չափով, իսկ ատելությունն անջատում է ուղեղը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան