Ուկրաինան արձագանքել է Չինաստանի «խաղաղության ծրագրին»

Լուրեր

26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Բոլորը

Ցանկացած «խաղաղության ծրագիր», որը նախատեսում է զինադադար և սահմանազատման նոր գիծ, ​​կշարունակի Ուկրաինայի տարածքում օկուպացիան և ռուսական ցեղասպանությունը։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, գրում է Korrespondent-ը։

«Ցանկացած «խաղաղության ծրագիր», որը նախատեսում է միայն զինադադար և որպես հետևանք՝ սահմանազատման նոր գիծ և ուկրաինական տարածքի շարունակական օկուպացիա, դա խաղաղություն չէ, այլ պատերազմի սառեցում, Ուկրաինայի պարտություն, ռուսական ցեղասպանության հետագա փուլերի շարունակություն»,- հայտարարել է Պոդոլյակը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը բոլորին հայտնի է՝ ՌԴ-ի վերադարձ 1991 թվականի սահմաններ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Չինաստանը ներկայացրել է Ուկրաինայի տարածքում պատերազմը լուծելու «խաղաղության ծրագիր»։ Փաստաթուղթը որպես հիմնական կետեր նախատեսում է հրադադարի ռեժիմ և խաղաղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

Ի պատասխան այս նախաձեռնության՝ ԱՄՆ-ն ասել է, որ Չինաստանը կարող է կանգ առնել ծրագրի առաջին կետում․ այն է՝ հարգել բոլոր ազգերի ինքնիշխանությունը։

Տաթև Ֆռանգյան