Փաշինյանին կհորդորեի անել այդ զիջումները և հասնել Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը. Օսկանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

Փաշինյանին կհորդորեի անել այդ զիջումները և հասնել Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը. ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Հիմնավոր փաստ կա, որ Հայաստանի իշխանությունները այս պահին բանավոր, ինչ-որ տեղ նաև փաստաթղթային, որի վկայությունն է Պրահայի եռակողմ հայտարարությունը, համաձայնություն են տվել, որ Արցախը լինի, մնա Ադրբեջանի կազմում, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Սա շատ վտանգավոր հանգամանք է: Դա իր միջազգային ճանաչումն է ստանալու, երբ ստորագրվի,  այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը: Այն, ինչ կտարվում է այսօր դիվանագիտական հարթությունում, Հայաստանը՝ համագործակցությամբ Ադրբեջանի ու միջնորդների, փորձում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն տալ մի այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այս հանգամանքը: Այսօր այդ դիվանագիտական աշխատանքն է գնում: Եթե դա իրենց մոտ ստացվի, դա կներկայացնեն որպես ձեռքբերում։

Այս փաթեթավորումը երկու դրսևորում ունի՝ մեկը լեզվական-բովանդակային, մյուսը՝ ոճային-PR-ային։ Այստեղ ՀՀ իշխանությանը շատ դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել հենց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը: Պարզ է, որ Ադրբեջանը կպարտադրի, որ սևով սպիտակի վրա այդ հարցը հստակ ձևակերպվի խաղաղության պայմանագրում: Քողարկումը վերաբերելու է նրան, որ այնտեղ դրույթ է լինելու՝ իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ընդունում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի, բայց երկխոսություն է լինելու Արցախի հայության ու Բաքվի միջև, որը տպավորություն է ստեղծելու, թե Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու ու, իբր, այդ պատուհանը բաց է թողնվում», – ընդգծեց Օսկանյանը:

Նա հայտարարեց, որ եթե այդ պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որն ինքը նկարագրեց, այն պահին, երբ այդ փաստաթուղթը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի: «Բայց Ջավախքի ու Արցախի տարբերությունը այն է, որ մի քանի տարի հետո Արցախը վերածվելու է Նախիջևանի»,- մտահոգություն արտահայտեց նախկին արտգործնախարարը։

Անդրադառնալով ոճային-PR-ային փաթեթվարովմանը՝  նա ասաց, թե սրա տակ երկու գործոն է՝ անխուսափելիության ու այլընտրանքի բացակայության հիմնավորումները: «Ես ժխտում եմ այդ թեզը, որն իշխանությունը հաճախ շրջանառության մեջ է դնում և դրանով արդարացնում է իր անզորությունը, անգործությունն ու ձախողումները: Ասում են՝ պատերազմ եղավ, որն անխուսափելի էր, որովհետև վատ ժառանգություն էինք ստացել: Պարտվեցինք, անխուսափելի էր, որովհետև բանակ չունենք, այսօր անխուսափելի է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, որովհետև այլընտրանք չկա: Այս  երեքն էլ սին ու սուտ թեզեր են»,- ընդգծեց Օսկանյանը:

«Մենք այս պատերազմը մեր գլխին ենք բերել, որովհետև տապալել ենք բանակցությունները. մենք պատերազմը պարտվել ենք, որովհետև չենք կարողացել պահպանել ռազմական հավասարակշռությունը:
Մենք խայտառակ ձևով պարտվել ենք պատերազմը, որովհետև այն վարել ենք շատ վատ:
1994-ի զինադադարից հետո մինչև 2018-ը, թեկուզև հարաբերական անդորր ու խաղաղություն էր հայ-ադրբեջանական սահմանագծում, պհպանվել է երկու երկու գործոնների շնորհիվ՝ կայուն դիվանագիտական գործընթաց և նաև ռազմական հավասարակշռություն: Այդպես է եղել 1-ին, երկրորդ, երրորդ նախագահների ժամանակ:

Ես լավ հիշում եմ երկրորդ նախագահի իշխանության օրոք, երբ ես ԱԳ նախարարն էի, ամեն անգամ, երբ դիվանագիտական դատարկություն էր ստացվում երբ Ադրբեջանը հերթական անգամ մերժում էր Մինսկի խմբի առաջարկությունը, միանգամից հանձնարարական էր տրվում, որ մեր ամբողջ դիվանագիտական ջանքերը դնենք մեջտեղ բերելու մի նոր առաջարկություն, չթողնել բանակցային վակուում ստեղծվի, որն իր մեջ վտանգ է պարունակում: Ես լավ հիշում են ԱԽ հանդիպումները, երբ զեկուցվում էր նախագահին, որ ինչ-որ մի դիրքում ադրբեջանական կողմը 100 մետր առաջ է եկել, անպայման հանձնարարություն էր տրվել դա չեզոքացնել կամ պարտադրել, որ հետ վերադառնան իրենց նախնական դիրքերը, կամ հայկական դիրքերն այնպես տեղաշարժվեն, որ դա կոմպենսացվի»,- նշեց նախկին արտգործնախարարը:

Նա հայտարարեց, որ այսօր ուզում են համոզել, որ մենք այլընտրանք չունենք, այնպիսի վիճակ է ստեղծվել, որ պետք է զիջենք Ղարաբաղը, որ կարողանանք փրկել Հայաստանը. «Սա կեղծ ու սուտ թեզ է ու իր մեջ մեծ վտանգավորություն է պարունակում: Մենք պետք է կարողանանք այս մոտեցումը հաղթահարել

Այո, եթե նայենք անզեն աչքերով, թվում է՝ իրավիճակն անելանելի է, բայց այդ իրավիճակը ստեղծել են իշխանությունները: Հարց է առաջանում, թե ի՞նչ կարող են անել իշխանությունները այս վիճակում: Իմը սովորական ու անզեն աչք չէ. ես 1991-ից եղել եմ բանակցային գործընթացի խոհանոցում, եղել եմ գլխավոր բանագնաց, իսկ որպես ԱԳ նախարար 10 տարի առաջնորդել եմ այդ ամբողջ գործընթացները: Ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել Մինսկի խմբի կողմից առաջարկված 6 փաստաթղթերին: Հատկապես կարող եմ ասել, որ ես մադրիդյան փաստաթղթի կրողներից մեկն եմ: Այնտեղ ինչ հայանպաստ դրույթ կա, դրա հեղինակը եղել եմ ես․․․

Հիշո՞ւմ եք, ինչ-որ մի պահի Փաշինյանն ասաց՝ ես պետք է խորանամ մադրիդյան փաստաթղթի մեջ, որովհետեւ այնտեղ բազմաթիվ դրույթներ կան, որոնք իր համար  անհասկանալի են, տարբեր մեկնաբանությունների առիթ են տալիս․․․ Այդ օրերին Փաշինյանին մոտ կանգնած մարդկանց հետ առիթ էր եղել հանդիպելու․․․ և ես ասացի՝ խնդրում եմ ձեր ղեկավարին ասեք, որ մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ՝ Երևանում է ապրում, և որ ինքը կարող է կանչել ու գործակցել նար հետ: Եթե այդ օրերին Փաշինյանն ինձ կանչած լիներ, և ես առիթ ունենայի իր հետ խոսելու, ես իրեն հետևյալ հորդորը կանեի՝ հաշվի առնելով իր բարձր հեղինակությունն այդ օրերին, Սփյուռքի, Արցախի ու Հայաստանի լայն աջակցությունը, ինքը ուներ այն հնարավորությունը, որ կարողանար լրացուցիչ որոշ զիջումներով, որ նախկին նախագահները չուզեցին կամ չկարողացան անել, ինքն իր վրա վերցնել պատասխանատվությունը, անել այդ լրացուցիչ մի քանի զիջումները և հասնել Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը:
Մադրիդյան փաստաթուղթը այդ հնարավորությունը տալիս էր, այդ հնարավորությունը կար: Փաշինյանը լավ ժառանգություն էր ստացել: Ես պատրաստ էի այդ հարցում իր կողքին կանգնել և աջակցել, որ հնարավոր լիներ հասնել հարցի խաղաղ կարգավորմանը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի։ Բայց Փաշինյանը գնաց ուրիշ ճանապարհով, գնաց ներքին պառակտման, սկսեց իր զրոյական կետից»,- հայտարարեց նախկին արտգործնախարարը:

Նա ընդգծեց, որ երբ տապալում ես դիվանագիտությունը, գալիս է պատերազմը: Իսկ եթե տնուլ ես տալիս պատերազմը, արդեն դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու հրամայական է ստեղծվում։ «Այստեղ է , որ մեր իշխանությունները պատերազմից հետո վրիպեցին: Նրանք չկարողացան դիվանագիտությունը բերել առաջին գիծ և օգտվել ընձեռնված հնարավորություններից: Նրանք գնացին իրենց սխալն արդարացնելու ճանապարհով»,- հավելեց Օսկանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։