Ստոլտենբերգը հայտնել է, որ Էրդողանի հետ պայմանավորվել են վերսկսել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու շուրջ բանակցությունները

Լուրեր

26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Բոլորը

Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան մարտին կքննարկեն ՆԱՏՕ-ին Սկանդինավյան այս երկրների անդամակցության հարցը: Այս մասին հայտարարել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Տալինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Անցյալ շաբաթ Անկարայում լավ քննարկումներ ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Մենք պայմանավորվեցինք վերսկսել բանակցությունները և մարտի կեսերին իմ հովանու ներքո եռակողմ հանդիպում հրավիրել Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ քննարկելու անցյալ տարվա հունիսին ձեռք բերված համաձայնագրի կատարման ընթացքը և անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու հարցը»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ հաջորդ շաբաթ էլ Հունգարիայի խորհրդարանն է սկսելու հայտերի վավերացման գործընթացը։

«Մեր նպատակն է, որ Ֆինլանդիան և Շվեդիան միանան դաշինքին հնարավորինս շուտ։ Դա կամրապնդի նրանց անվտանգությունը, կամրապնդի Եվրոպայի անվտանգությունը, կամրապնդի ՆԱՏՕ-ն»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Էմմա Չոբանյան