Ուկրաինայի դեմ դաժան պատերազմի մեկ տարին․ դիմադրություն՝ ՌԴ-ի ատոմային սպառնալիքի տակ․ ի՞նչ սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 18:02
Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով
13.05.2026 | 17:57
Կյանքից հեռացել է «Լիոնի» պատմության լավագույն ռմբարկուն
13.05.2026 | 17:55
«Ասում ա՝ ինձ ընտրեցիք, ընտրելու եք Լուկաշենկոյին, ես էլ ասում եմ՝ ով ՔՊ ընտրեց, ընտրելու ա Ալիևին»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:45
ՀՀ-ում ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ-ին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահի խնդրանքի մասին
13.05.2026 | 17:33
«Ծառուկյանը 3 գույնի սառոչկա ա հագել․․․չուզող են, լավ եմ արել, հագել եմ». Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:28
ԻՔՄ-ն մինչև կես միլիոն դրամ պարգև է խոստանում Ապարանի դպրոցներում պարտադրանքի փաստերի համար
13.05.2026 | 17:20
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թրամփ-Սի գագաթնաժողովից առաջ
13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
Բոլորը

Ուղիղ մեկ տարի առաջ՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ-ն լայնածավալ հարձակում սկսեց Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա։ Մոսկվան պատերազմն անվանեց «հատուկ ռազմական օպերացիա», թեև վերջին շրջանում ռուս պաշտոնյաներն օգտագործում են պատերազմ բառը, միայն թե այն համատեքստում, որ Արևմուտքն է պատերազմում ՌԴ-ի դեմ, և ՌԴ-ն փորձում է կանգնեցնել այդ պատերազմը։

Ռուսական բանակը մինչ օրս օկուպացրել է Ուկրաինայի հարավային և արևելյան մի շարք տարածքներ, սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Միլիոնավոր մարդիկ զրկվել են սեփական տանն ապրելու իրավունքից և դարձել փախստական։ Վլադիմիր Պուտինն ակնհայտորեն խնդիր էր դրել գրավել մայրաքաղաք Կիևը, քանի որ հարձակման ուղղություններից մեկը Բելառուսի տարածքն էր՝ դեպի կենտրոնական Ուկրաինա՝ Կիև։ Սակայն հանդիպելով պաշտպանության՝ ամիսներ անց ռուսական զորքերը տեղափոխվեցին Դոնբաս։

Պատերազմի առաջին իսկ օրերից Ուկրաինայի դատախազը և քննչական մարմինները սկսեցին փաստահավաք աշխատանք, և քրեական գործեր հարուցվեցին՝ հումանիտար սկզբունքների հարցով։ Մինչև հիմա արձանագրվել է 68,000 հանցագործության դեպք, Կիևը պահանջում է ՄԱԿ-ից հատուկ տրիբունալի ստեղծում, որպեսզի դատարանի առաջ կանգնեն պատերազմի հանցագործները։ 20 երկիր սկսել է անկախ հետաքննություն։

Աշխարհաքաղաքական մակարդակում ևս Վլադիմիր Պուտինը հայտարարեց իր նպատակը և պահանջ ներկայացրեց Արևմուտքին՝ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները հետ քաշել մինչև 1997-ի դրություն, ՌԴ-ին տալ գրավոր երաշխիքներ, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու, ապառազմականացնել և դենացիֆիկացիայի ենթարկել Ուկրաինան։ Սակայն ՆԱՏՕ-ն առնվազն տասնապատկեց արագ արձագանքման խմբերը Եվրոպայում, ռազմական նորանոր ենթակառուցվածքներ տեղակայեց դաշինքի անդամ երկրներում։ Իսկ ՆԱՏՕ-ն ոչ միայն չտվեց երաշխիքներ, որ դաշինքը չի ընդլայնվի, այլև Շվեդիան և Ֆինլանդիան դարձան դաշինքի անդամության թեկնածու։ Ավելին՝ Ուկրաինան ոչ միայն չապառազմականացավ, այլև Յենս Ստոլտենբերգն օրերս ասաց՝ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։

Ի՞նչ փուլում է ռուս-ուկրաինական պատերազմը՝ մեկնարկից մեկ տարի անց, և ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում։

Factor TV-ի տաղավարում այս թեմայի շուրջ կազմակերպված բանավեճին մասնակցում են «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, քաղաքագետ Միքայել Զոլյանը, քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը, քաղաքագետ Արա Պողոսյանը, քաղաքական գործիչ, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։