Տեղի է ունեցել ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Վարչապետի 2022 թվականի ապրիլի 13-ի N 382-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

Փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունը, կարեւորել բոլոր գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների համագործակցությունը եւ համակարգված աշխատանքը, ինչն իր դրական եւ տեսանելի ազդեցությունը կունենա ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման վրա։

Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքները, ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, ՃՏՊ–ների նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ միջոցառումները։ Քննարկվել են նաեւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են Ճանապարհային անվտանգության աուդիտորի ինստիտուտի ներդրմանը, ՀՀ ճանապարհների անվտանգության ազդեցության գնահատման անհրաժեշտությանը, ճանապարհային անվտանգության կառավարման մարմնի ձեւավորմանը։

Հատուկ ընդգծվել է նաեւ ճանապարհային անվտանգության կրթական ծրագրերի իրականացումը եւ, հաշվի առնելով «Ճանապարհային անվտանգության բարելավման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ համագործակցությամբ 2021թ․ իրականացված առցանց կրթական ծրագրի հաջող փորձը, առաջարկվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը դիտարկել այն կրթական ծրագրերում ներառելու հնարավորությունը։