Պատերազմն Ուկրաինայում․ 1 տարի անց գարնանային հակահարձակման սպասում ու անորոշություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.04.2026 | 20:51
ԻՔՄ-ն հրապարակել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը
11.04.2026 | 20:46
Գվարդիայի հրամանատարը` վթարված ավտոբուսի և վիրավորների վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:58
Թույլ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ ՀՀ-ն հայտնվի գեոպոլիտիկ բախման մեջ․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:46
ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «մաքրումը»․ Թրամփ
11.04.2026 | 19:18
Միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու. հրապարակվեց Սամվել Կարապետյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:39
Հայաստանի անվտանգությունն ուժեղանալու է, հաստատվելու է ուժեղ խաղաղություն․ Արթուր Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:32
Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է․ հունիսի 7-ին պետք է արձանագրենք որպես փաստ․ Նաիրի Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:25
Ընտրությունը մեկն է՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ կամ վախ հարևաններից Փաշինյանի հետ․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:06
Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն․ պետք է կանգնեցնել Փաշինյանին․ Ալեքսան Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը. ՈՒՂԻՂ
11.04.2026 | 17:22
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցելու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:16
Կրակոցներ են հնչել Էջմիածնում, մեկ անձ ձերբակալվել է
11.04.2026 | 16:53
Իրանը չի կարողանում գտնել իր ականները Հորմուզի նեղուցում․ ԱՄՆ
11.04.2026 | 16:39
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում նաև բուք
11.04.2026 | 16:13
Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգը
Բոլորը

2022 թվականի փետրվարի 24-ին առավոտյան ժամը 5-ին Ռուսաստանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ։ Փետրվարի 24-ին միլիոնավոր ուկրաինացիներ արթնացան ռմբակոծությունների շառաչից։ ՌԴ զորքերը հարվածներ էին հասցնում ռուս-ուկրաինական սահմանի, Բելառուսի հետ սահմանի ամբողջ երկայնքով տեղակայված Ուկրաինայի ռազմական օբյեկտներին ու թիկունքին։ Պայթյունների ականատես եղան նաև Կիևի բնակիչները։ Երկրում ռազմական դրություն հայտարարվեց։ Կարճ ժամանակ անց ռմբակոծվեցին նաև քաղաքացիական օբյեկտներ, քաղաքացիական բնակչության շարքում առաջին զոհերը գրանցվեցին։

ՌԴ նախագահը հարձակումն անվանեց «հատուկ ռազմական օպերացիա», որի նպատակը պետք է լիներ ուկրաինական Լուգանսկի և Դոնեցկի մարզերի ամբողջական գրավումը։ Հենց սկզբից այս մարզերը դարձան ամենակատաղի մարտերի թատերաբեմ, որտեղ զոհվեցին հազարավոր զինվորականներ ու քաղաքացիական անձինք։ Մարիուպոլի ռմբակոծությունը շաբաթներ շարունակվեց, մարդիկ ապաստանեցին նկուղներում, շատերը զոհվեցին՝ մնալով շենքերի փլատակների տակ։

Ուկրաինայում պատերազմը Երկրորդ համաշխարհայինից հետո չտեսնված փախստականների հոսք առաջացրեց Եվրոպայում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2023 թվականի փետրվարի սկզբի դրությամբ՝ շուրջ 8 միլիոն ուկրաինացի է ապաստան փնտրում Եվրոպայում։ ԵՄ-ում այս թվի մեծ մասը բաժին է ընկել Լեհաստանին՝ 1,5 միլիոն։ Միլիոնավոր ուկրաինացիների դարձել են ներքին տեղահանվածներ։

Ռազմական գործողությունների մեկնարկից շաբաթներ անց Ուկրաինայի զինված ուժերին հաջողվեց ռուսական զորքերին հետ շպրտել Ուկրաինայի հյուսիսային ու հյուսիսարևմտյան շրջաններից։ Կիևը շրջափակելու՝ Մոսկվայի ծրագիրը ձախողվեց։ Տարածքների ազատագրումից հետո լույս սփռվեց ուկրաինական բնակավայրերում Ռուսաստանի իրագործած վայրագությունների վրա։ Ամբողջ աշխարհում տարածվեցին Բուչայում խոշտանգված ու սպանված մարդկանց կադրերը։ Ուկրաինական կողմի տվյալների համաձայն՝ քաղաքում զոհվել է 461 մարդ։ Սակայն մեկ տարի անց էլ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ են ստացվում գրեթե ամեն օր։

Թե քանի մարդ է զոհվել ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարվա ընթացքում, անհայտ է։ ՄԱԿ-ը հայտնում է քաղաքացիական բնակչության շրջանում առնվազն 8,000 զոհի ու 13 հազար վիրավորի մասին, չնայած նշվում է, որ զոհերի իրական թիվը կարող է շատ ավելին լինել։ Հստակ տեղեկություններ չկան նաև Ուկրաինայի ԶՈւ շարքերում զոհերի մասին։ 2022 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է 13 հազար զոհված զինվորականի մասին։ Անկախ աղբյուրներից այս մասին տեղեկություններ չկան։

Ռուսաստանի թիրախում հայտնված քաղաքացիական ու ռազմական նշանակություն ունեցող օբյեկտներից առաջինը Զապորոժիեի ԱԷԿ-ն էր, որը Մոսկվան գրավեց պատերազմի հենց սկզբում։ Ռազմական գործողություններն առնչվեցին նաև ԱԷԿ-ին, ինչի պատճառով աշխարհում մեծացավ ատոմային աղետի հետ կապված մտահոգությունը։ Ավելի ուշ ՄԱԳԱՏԷ-ն փորձագետներ ուղարկեց ԶԱԷԿ և մինչ օրս պահանջում է ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծել։

Արևմտյան զինամթերքի կարիք Ուկրաինան ուներ պատերազմի առաջին իսկ օրերից։ Եթե այդ ժամանակ սպառազինության մատակարարումները չափազանց սահմանափակ էին, ապա Ուկրաինայի համար զգալի ուժեղացում դարձավ ԱՄՆ-ի կողմից HIMARS հրետանային համակարգերի մատակարարումը։ Հենց այս համակարգերի օգնությամբ էլ Կիևը փակեց ռուսական զորքերի մատակարարման ուղիները։ Հավանաբար, հենց այս զինատեսակն էլ դարձավ Ուկրաինայի հետագա հաջող հակագրոհների նախապատրաստման գրավականը։

Արևմտյան մատակարարումների արդյունքում արդեն սեպտեմբերի սկզբին Ուկրաինան Խարկովում հաջողված հակագրոհներ ձեռնարկեց։ Ռուսական բանակի համար հակագրոհն այնքան անսպասելի էր, որ նահանջն իրականացվեց հապճեպ՝ զինամթերքն ու տեխնիկան դեն նետելով։ Արդյունքում Ուկրաինայի ԶՈւ-ին հաջողվեց ազատագրել Խերսոնը՝ միակ մարզկենտրոնը, որը ՌԴ-ին հաջողվել էր գրավել պատերազմի մեկ տարվա ընթացքում։

Հոկտեմբերի սկզբին հզոր պայթյուն գրանցվեց Ղրիմի կամուրջի վրա, որը Կերչի նեղուցը միացնում էր թերակղզուն։ Պայթյունի արդյունքում կամրջի մի մասը փլուզվեց։ ՌԴ-ն գրոհների համար մեղադրեց Ուկրաինային։ Կիևը չստանձնեց կամրջի վրա հարձակումը, սակայն ողջունեց այն։

Ղրիմի կամրջի վրա գրոհից հետո ՌԴ-ն զանգվածային հարձակում սկսեց Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Առաջին զանգվածային հարձակման արդյունքում առանց էլեկտրամատակարարման մնացին Լվովից մինչև Խարկով ընկած բնակավայրերը։ Այնուհետև նման գրոհները դարձան պարբերական։ Էլեկտրակայաններին հասցված զգալի վնասների պատճառով ուկրաինացիներն ամեն օր բախվում են էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման ու ջերմամակատարարման խնդիրների։

Չնայած այս զրկանքներին՝ մեկ տարվա ընթացքում երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հաջողվեց իր շուրջը համախմբել ոչ միայն ուկրաինացիներին, այլ նաև ԵՄ-ին և ԱՄՆ-ին։ Նոր մակարդակի հասավ նաև Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացը՝ Կիևը դարձավ ԵՄ անդամության թեկնածու։

Պատերազմից մեկ տարի անց էլ Ուկրաինայի ինքնապաշտպանությունը մեծապես կախված է Արևմուտքից սպառազինությունների մատակարարումից։ ԱՄՆ ղեկավարությամբ արևմտյան դաշնակիցներն Ուկրաինային մատակարարել են տասնյակ միլիարդավոր դոլարների օգնություն՝ մարդասիրական, ֆինանսական ու ռազմական։ Ուկրաինային ծանր սպառազինության, առաջին հերթին՝ տանկերի մատակարարումը վերջին շրջանում Արևմուտքում թեժ քննարկման թեմա է՝ Մոսկվայի արձագանքի մտավախությունից ելնելով։ Սակայն Ուկրաինան, ամեն դեպքում, կստանա արևմտյան տանկեր, այդ թվում՝ Leopard 2 տեսակի:

Մինչ այդ, աշխարհը սպասում է գարնանը։ Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն ռուս-ուկրաինական պատերազմի համար։ Սպասվում է Ուկրաինայի լայնածավալ հակագրոհ։

Իսկ մինչ այդ՝ արդյո՞ք Ուկրաինան «երկրորդ փորձի» հնարավորություն կունենա, եթե սպասվող գարնանային հակահարձակումը ձախողվի: Կարո՞ղ է Ուկրաինան գոյատևել, եթե արևմտյան երկրների ռազմական աջակցությունը թուլանա: Եվ, վերջապես, որքանո՞վ է հավանական այն սցենարը, որով Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների․ այս և բազմաթիվ այլ հարցեր մնում են անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։