Օդանավակայանում անհատ տաքսու վարորդների խնդիրը չի լուծվել․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ օդանավակայաններում տաքսի ծառայությունների հարցը կարգավորող օրենք են ընդունել:

«Հիմա օդանավակայանում էլի անհատ տաքսու վարորդները նույն կերպ շարունակում են Հայաստան եկած մարդկանց իրենց ծառայությունները ներկայացնել»,- ասաց նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը պարզաբանեց, որ Տեսչական մարմինը ժամանակ էր տվել այնտեղ տաքսի ծառայություններ մատուցողներին, որպեսզի համապատասխանեցնեն օրենքի պահանջներին: «Դեկտեմբերի մեկից բավականին խիստ վերահսկողություն է սահմանվել օդանավակայանում, սակայն այս պահի դրությամբ նախարարությունը տարբեր կազմակերպությունների հետ քննարկում է այնտեղ տաքսի ծառայության՝ օրենքին համապատասխան ծառայությունների կարգավորման հարցը, բայց այս պահի դրությամբ դեռ լիցենզիա ստանալու որևէ հայտ չունենք»,- ասաց նա:

Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ մինչ այսօր որևէ մեկը հետաքրքրված չի եղել լիցենզիա ստանալու հարցում։

Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ հետաքրքրված տարբեր կազմակերպություններ եղել են, բայց լիցենզավորման կոնկրետ հայտ չի եղել, սակայն աշխատանքները տարբեր ընկերությունների հետ շարունակվում են:

Մանրամասները՝ տեսանյութում։