«Դեպքի վայրի զննություն ենք իրականացրել. իրավապահները փնթի են աշխատել». Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Կիբերհարձակում Մոլդովայի վրա. թիրախում պետական թվային ծառայություններն են եղել
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների ծնողներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ շենքի դիմաց, փակել են շենքի մուտքերը։

Ծնողները չեն վստահում դեպքի վերաբերյալ իրավապահների կողմից բարձրացվող վարկածներին։
Ծնողների ներկայացուցիչ , փաստաբան Նորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրություններ է ուղարկել ՀՀ զինդատախազին և ՊՆ-ին՝ պահանջելով համատեղ հանդիպում ծնողների հետ:
Նրա խոսքով՝ դեպքից մեկ ամիս է անցել, սակայն պետական իրավասու մարմինների վարքագիծը սրտացավության, բարեխղճության, իրենց պարտականությունների կատարման թերացում է և արհամարհական վերաբերմունք զինծառայողների ծնողների նկատմամբ:

Փաստաբանը հավելեց, որ ծնողները եղել են դեպքի վայրում, սեփական հետաքննություն իրականացրել:
Ծնողների դիրքորոշումն առ այն, որ տարածքում հրդեհի աշխարհագրությունը, տարածման գործընթացն այնպիսին է, որ տպավորություն է, որ որտեղ մահճակալներ կան, այնտեղ է հրդեհ եղել:

Նորիկյանի խոսքով՝ իրավապահների կողմից թերի, դեպքի վայրի փնթիզննություն է կատարվել, ավելին, խորը կասկածներ ունեն, որ դեպքի վայրը խախտվել է:

Նորիկյանի դիտարկմամբ՝ արժանահավատ չէ  կապիտան Եղիշե Հակոբյանի՝ ցուցմունքում հայտնած տեղեկությունը, որ հրդեհը 15 րոպեում է տարածվել և, որ այդ ընթացքում զինծառայողները քնից չեն արթնացել:

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Մանրամասները՝ տեսանյութում։