Թուրքիայի քրդամետ կուսակցությունն Էրդողանին կոչ է անում հրաժարական տալ՝ երկրաշարժին համարժեք չարձագանքելու համար

Լուրեր

11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Փերվին Բուլդանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել հրաժարական տալ՝ ավերիչ երկրաշարժերին համարժեք արձագանքի ձախողման պատճառով, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Նրանք, որոնք այսօր պետք է հրաժարական տային, մատները թափահարում են նրանց վրա, որոնք օգնում են։ Նրանք, որոնք պետք է հրաժարական տային, խանգարում են օգնություն տրամադրել փորձողներին։ Եթե այս իշխանությունը մի քիչ խիղճ ունենար, բոլորը, այդ թվում՝ նախագահը, պետք է հրաժարական տային երկու օր հետո (երկրաշարժներից)։ Բայց նրանցից ոչ ոք քաջություն և խիղճ չունի դա անելու»,- ասել է Բուլդանը Գազիանթեփ կատարած այցի ժամանակ, որը երկրաշարժից տուժած նահանգներից է։

Նա նաև նշել է, որ մահվան պաշտոնական ցուցանիշները չեն արտացոլում իրականությունը, քանի որ հազարավոր մարմիններ դեռ փլատակների տակ են։

Անդրադառնալով կառավարության կողմից AHBAP-ի և HDP-ի օգնության ջանքերի թիրախավորմանը՝ Բուլդանն ասել է․ «Մենք տեսնում ենք, որ AKP-MHP (Ազգայնական շարժում կուսակցություն) կառավարումը, որը երկրաշարժերից հետո առաջին 2-3 օրերին ոչ մի տեղ չկար, վերջին շրջանում կանխում է օգնության ջանքերը և կանգնեցնում հասարակական կազմակերպություններին ու կամավորներին, հատկապես՝ HDP-ի»։

Նշենք, որ երկրաշարժի առաջին իսկ օրից իշխող կոալիցիան փորձում է մենաշնորհել օգնության բաշխումը Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի (AFAD) ձեռքում։

Էմմա Չոբանյան