Տիկի՛ն Վարդապետյան, Դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք. Նինա Կարապետյանցը դիմեց Գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

«Ոչ մարտական պայմաններում մահացած (սպանված) զինծառայողների գործերի տապալումը համակարգային կոռուպցիայի հետևանք է»,-  «Ովքե՞ր և ինչո՞ւ են խոչընդոտում ոչ մարտական պայմաններում մահացած (սպանված) զինծառայողների գործերի բացահայտմանը» թեմայով ասուլիսում այս կարծիքը հայտնեց Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Իրվապաշտպանը հիշեցրեց, որ 2020թ․ փետրվարի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ոչ մարտական պայմաններում մահացած (սպանված) զինծառայողների մայրերին և խոստացել, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվելու, որը քննելու է այդ գործերը։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է, որի աշխատանքները ղեկավարել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Ե՛վ Փաշինյանը, և՛ Վարդապետյանը մանրամասն տեղյակ են այս գործերում առկա տվյալների մասին,-նշեց Կարապետյանցը,- հիմա հարց է առաջանում, եթե նախկինում այս գործերի չբացահայտվելը համակարգային կոռուպցիայի հետևանք է համարվել, ապա հիմա այդ գործերը չլսելն ի՞նչ է նշանակում, գուցե այնուամենայնիվ համակարգային կոռուպցիայի մասի՞ն է խոսքը ։

Շարունակաբար ավելի բարձր պաշտոնների են նշանակվում մարդիկ, ովքեր նախկինում ոչ թե մանր – մունր թերացումներ են ունեցել, այլ հանցագործություններ են գործել»։

«Տիկի՛ն Վարդապետյան, Դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք, թե՞ չէ․ ավելի լավ, քան դուք, որևէ մեկը չի տիրապետում այս գործեիրին» – դիմելով Գլխավոր դատախազին՝ հարց հնչեցրեց Նինա Կարապետյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում։