Պոլսո hայոց պատրիարքը 3 մլն լիրա է նվիրաբերել Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնության համար

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով առաջացած աղետի դեմ պայքարելու նպատակով անցած գիշեր տասնյակ տեղական, ազգային հեռուստաալիքների և ավելի քան 200 ռադիոկայանների համատեղ հեռարձակմամբ իրականացվել է օգնության մեծ արշավ։ «Թուրքիան՝ մեկ սիրտ» արշավի ընթացքում հավաքված գումարը հասել է 115 միլիարդ լիրայի, գրում է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականը։

Փոքրամասնությունների համայնքների հոգևոր առաջնորդները նույնպես իրենց համայնքների անունից նվիրաբերություններ են արել։ Մասնավորապես, Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը հայտարարել է, որ իրենք կնվիրաբերեն 3 մլն լիրա, Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը՝ 3 մլն լիրա, սիրիական համայնքի հոգևոր առաջնորդ Յուսուֆ Չեթինը՝ 1 մլն 250 հազար լիրա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի հայ համայնքը 2,5 մլն լիրա էր փոխանցել Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության՝ AFAD-ի հաշվին՝ երկրաշարժից տուժածներին օգնության համար։

Էմմա Չոբանյան