Թուրքիայի երկրաշարժի հետևանքով հայ համայնքից 11 մարդ է զոհվել

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով հայ համայնքից զոհերի թիվը 11 է։ Մասնավորապես, Ստամբուլում լույս տեսնող Ակոս պարբերականը հայտնում է, որ Իսկենդերունից լուր չի եղել Արմիկ, Մեսրոպ և Թակուն Բալըքյաններից։ Սակայն հայտնի է դարձել, որ ընտանիքի անդամները մահացել են։ Նույն շրջանից զոհվել է նաև Փայծառ Սիլահլըն։

Փլատակների տակ հայտնաբերվել են Դիարբեքիրից երգչուհի Զիլան Տիգրիսի և նրա ամուսնու՝ Չաղդաշ Չանքայայի մարմինները։ Նրանց հուղարկավորությունը նախօրեին է տեղի ունեցել։ Իսկ վաղը Ֆերիքոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում տեղի է ունենալու էքսկուրսավար Յոհաննա Կարոլինա Կափի հոգեհանգստի արարողությունը, որը Ադըյամանում է զոհվել։

Երկրաշարժի առաջին իսկ օրն էլ հայտնի էր դարձել Մալաթիայի հայ համայնքից երեք զոհի մասին։ Նրանք են՝ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշը, ինչպես նաև ընտանիքի երեխաներից մեկը՝ Ալեքս Թաբաշը, որը մահացել է հիվանդանոցում։

Մալաթիայի հայ համայնքից Մարիամ Քարաթաշն էլ զոհվել է երկրորդ երկրաշարժի ժամանակ։ Նրա մարմինը դուրս են բերել փլատակների տակից և հողին հանձնել Մալաթիայի հայկական գերեզմանատանը։

Անթաքիայի հայերից Անտուան Հորոզը նույնպես զոհվել է երկրաշարժից։

Հավելենք, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 31,000-ը։

Էմմա Չոբանյան