Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Միացյալ Թագավորությունում

Լուրեր

28.04.2026 | 11:13
Փաշինյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա․ ՈՒՂԻՂ
28.04.2026 | 11:12
Պռոշյանի ճանապարհին կրակոցներով սպանության գործն ուղարկվել է դատախազին
28.04.2026 | 10:59
NBA-ի չեմպիոնն առաջինն է դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:46
Հայաստանը 2026-ի աշնանից կունենա նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:39
ՌԴ-ում արգելվել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
28.04.2026 | 10:28
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մադրիդի մրցաշարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
28.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026 | 09:52
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
28.04.2026 | 09:45
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ ԲԿ տեղափոխված 4 անձանցից 1-ը մահացել է
28.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
Բոլորը

2023 թվականը նշանավորվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակով, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Միացյալ Թագավորությունում փետրվարի 13-ից 24-ը սպասվող իր հյուրախաղերը նվիրում է մեծ կոմպոզիտորի հոբելյանին՝ նրա ստեղծագործական ժառանգության հանրահռչակման նպատակով։ Այս մասին ասվում է նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ։

Համերգային շրջագայությունը ներառում է 10 ելույթ Լոնդոնում, Մանչեսթերում, Քեմբրիջում, Էդինբուրգում, Շեֆիլդում, Բիրմինգհեմում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգան նաև բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։

Համերգային ծրագրերի առանցքում Խաչատրյանի կոմպոզիտորական գանձարանի ամենահայտնի և ազդեցիկ նմուշներն են․ երկացանկը ներառում է Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և այլ ստեղծագործություններ։

«Սա երկար սպասված իրադարձություն է մեր նվագախմբի համար և հրանալի հնարավորություն՝ հայ մշակույթը բրիտանացի ունկնդիրներին ներկայացնելու Խաչատրյանի երաժշտության միջոցով։ Բոլորիս է հայտնի, որ «Սուսերով պարը», թերևս, Արամ Խաչատրյանի անվան հետ կապվող ամենախորհրդանշական երաժշտությունն է միլիոնավոր մարդկանց համար, սակայն մեր նպատակն է օտարերկրյա ունկնդրին ներկայացնել հայ երաժշտության ավանդույթներում խարսխված նրա փառահեղ կոմպոզիտորական արվեստն իր ողջ հմայքով։ Ի դեպ՝ սա մեր երկրորդ համերգային շրջագայությունն է Միացյալ Թագավորությունում, և այն, իհարկե, Խաչատրյանի 120-ամյակի խորհրդանշմամբ այն ձեռք է բերում կրկնակի կարևորություն»,- ընդգծում է մաեստրո Սերգեյ Սմբատյանը։

Միացյալ Թագավորության գալիք հյուրախաղերը կազմակերպվել են անվանի «IMG Artists» ընկերության կողմից և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ և մեծ աջակցությամբ։ Հյուրախաղերը հնարավոր են դարձել նաև մասնավոր հովանավորների շնորհիվ, որոնց թվում՝ հյուրախաղերի գլխավոր անհատ հովանավոր, հայազգի բարերար Րաֆֆի Մանուկյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների պատվավոր խորհրդի անդամները և այլ աջակիցներ։