ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնության չեն հասել Ուկրաինայի համար զինամթերքի համատեղ գնման հարցում

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինայի համար զինամթերքի համատեղ գնման առաջարկի շուրջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք երեկ ուշ երեկոյան քննարկել ենք զինամթերքի մատակարարումը, որն այժմ իսկապես անհրաժեշտ է Ուկրաինային: Որոշ երկրների կողմից դրական արձագանք չի եղել մեր առաջարկին»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե որ երկրների մասին է խոսքը։

Մորավեցկիի կարծիքով՝ ընդհանուր գնումները, ընդհանուր պատվերը կբխեին ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի շահերից։

«Բայց ինչպես տանկերի մասին քննարկումն ի սկզբանե միանգամայն անհնար էր թվում, ինչպես Patriot-ների մասին քննարկումը հետ մղվեց, այնպես էլ, կարծում եմ, ԵՄ հաջորդ գագաթնաժողովում կվերադառնանք զինամթերքի թեմային»,- ասել է Լեհաստանի վարչապետը։

Հավելենք, որ այս գաղափարը քննարկվում է դեռևս նախորդ տարվա աշնանից։

Էմմա Չոբանյան