Իշխանությունը Կրեմլի սադրանքները ՀՀ-ում պիտի խափանի․ փորձանքներ կսարքեն՝ ԵՄ-ի դիտորդներին մեղավոր հռչակելով․ Լևոն Բարսեղյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 20:25
Պաուլու Բարբոսա․ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ
17.02.2026 | 20:12
Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT
17.02.2026 | 20:00
ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:49
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հունաստան
17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
17.02.2026 | 19:31
Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
17.02.2026 | 19:13
Հայաստանի առաջնության լավագույն ծանրորդները հայտնի են
17.02.2026 | 19:00
Նախկինները դժգոհում են՝ ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժում սա․ ձեր բռնություններով քաղաքացի՞ եք ձևավորել, ո՛չ․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:51
Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու տարբերակով․ Դավիթ Ղազինյան
17.02.2026 | 18:42
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին 23 տարվա ազատազրկում է սպառնում
17.02.2026 | 18:30
Վերջին դատավճիռը՝ Բաքվից․ Ալիևը մտադիր չէ համաներում հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:27
ՌԴ Պետդուման ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ԱԴԾ-ի պահանջով արգելափակել բջջային կապը
17.02.2026 | 18:19
Բևեռացումը բերել է նրան, որ 2 եղբայր իրար վրա զենք են քաշում․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:10
Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
Բոլորը

 

Factor TV-ի հարցազրույցը «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։

-Մոսկվան մի կողմից հայտարարում է, որ ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում առճակատման հնարավորությունը և կոնֆլիկտային ներուժը վերացնելու ուղղությամբ, մյուս կողմից գուժում է, որ ԵՄ դիտորդների հայտնվելը Հայաստանում կարող է աշխարհաքաղաքական առճակատման բերել, տարածաշրջանում սրել հակասությունները։ Ո՞րն է այս անհանգստության առիթը։

-Նախանձ «մարդ» է Մոսկվան։ Ինքն իր ձեռքը կրակն է ընկել․ այդ տպավորությունն է․ սկզբում ինչ-որ բան է անում, հետո հետևանքների դեմ սկսում է պայքարել, հետո նորից նույնը, և, իհարկե, շատ խանդով ու նախանձով է վերաբերվումն ուրիշ դերակատարների՝ Հայաստանում հայտնվելուն, ինչն, ըստ էության, գուժում է այս տարածաշրջանում իր թագավորության թուլացման կամ իշխանության անկման մասին, ինչից էլ, բնականաբար, նյարդայնանում է։ Եթե Կրեմլը ժամանակին գլխով մտածեր, այս օրը չէր ընկնի։ Իրեն ո՞վ էր ասում սկսել մի այնպիսի պատերազմ, որտեղից դուրս գալ չէր կարողանալու, իր դիրքերը թուլանալու էին և ստիպված էր լինելու նման ծանր վիճակում հայտնվել։ Մոսկվան նեղվում է նրանից, որ իր չարածը փորձում են ինչ-որ չափով ուրիշները կարգավորել կամ իր չարածի հարուցած վնասները հնավորինս նվազեցնել։ Բնականաբար, Մոսկվան նյարդային ջղաձգումներ է անելու սպառնալից տոնով, ինչպես որ վարվեց։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները դրան որակյալ հրապարակային պատասխան չտվեցին․․․ Բազմաթիվ կոշտ դիվանագիտական պատասխանների տարբերակներ կային, որոնցով Հայաստանի իշխանությունը կարող էր արձագանքել նրան, որ Մոսկվան ահազանգում էր, թե Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայվելը ծանր հետևանքներ կարող է ունենալ։

-Ի՞նչի նախազգուշացում է կամ ինչի՞ մասին է ակնարկում Մոսկվան այդ հայտարարությամբ․ նրանք հիշեցնում են, որ ՀՀ-ում ունեն զորք, ԼՂ-ում խաղաղապահներ, և կպատասխանեն ԵՄ պահվածքին։

-Հազար ու մի սադրանք կարող են հենց իրենք կազմակերպել և ասել, որ եթե ԵՄ դիտորդներն այստեղ չլինեին, այդ ամենը տեղի չէր ունենա․․․ Նման սադրանքներ կազմակերպելու զինանոցը շատ մեծ է։ Դրան պետք է պատրաստ լինել, այդ առումով պատասխանատուն ՀՀ իշխանությունն է, թե ինչպես խափանել այդ ռիսկերը։ Այսպես լուռ թողնելը և խոսքը միայն ԵՄ պաշտոնյային թողնելը ճիշտ չէ։ ԵՄ-ից բավականին կոշտ պատասխան ստացավ Մոսկվան, բայց դա չի նշանակում, որ Մոսկվայի խանդի տեսարանները սպառվեցին, ավելի կոշտ գործողությունների չի դիմի կամ ավելի վատ՝ հերթական անգամ չի դիմի իր մերձավոր գործընկերոջը՝ Ալիևին՝ հրահրելով ՀՀ-ի դեմ նոր սադրանքներ իրագործելու։

Այդ ռիսկը դեռ պահպանվո՞ւմ է, չնայած ԵՄ դիտորդների Հայաստան գալուն։

-Ընդհանրապես բաժանելով տիրելու բանաձևը ո՛չ նոր է, ո՛չ էլ ռուսներն են հայտնագործել, բայց Մոսկվան շատ լավ տիրապետում են դրան․ գաղութների էթնիկ խմբերին բախման տանել, որպեսզի տիրեն տարածքին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան