Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի նավթագազային պաշարները թույլ են տալիս «առնվազն 100 տարի Եվրոպայի համար լինել հուսալի գործընկեր»

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում  հայտարարել է, թե Բաքուն ռազմավարական գործընկեր է ողջ Եվրոպայի համար էներգետիկ անվտանգության ապահովման հարցում, գրում են ադրբեջանական լրատվականները։

«Այսօր միջազգային հարաբերություններում մթնոլորտը շատ ավելի վտանգավոր է, քան նախկինում։ Մեր հարևանությամբ տեղի ունեցող պատերազմը (Ուկրաինայում) և Բրյուսելի պատժամիջոցները չափազանց վտանգավոր իրավիճակ են ստեղծել Հունգարիայի համար, մեր էներգետիկ անվտանգությունը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը հայտնվել են խոցելի իրավիճակում։ Ադրբեջանը միշտ եղել է մեր ընկերը, իսկ այսօր սա երկիր է, որը հանդիսանում է ամբողջ Եվրոպայի համար ռազմավարական գործընկեր»,-ասել է Օրբանը։

Ալիևն էլ իր հերթին հայտարարել է, թե Հունգարիան  ոչ միայն ադրբեջանական գազի սպառող է լինելու, այլև եվրոպական երկրներ այդ գազի տարանցման երկիր։

«Այսօրվա աշխարհում էներգետիկ անվտանգության հարցերն ունեն հատուկ նշանակություն և, կարծում եմ, դրանք գտնվում են համաշխարհային օրակարգի առաջին շարքերում։ Ադրբեջանի հարուստ նավթագազյին ռեսուրսները մեզ թույլ են տալիս երկար տարիներ՝ առնվազն 100 տարի, Եվրոպայի համար լինել հուսալի գործընկեր բնական գազի ոլորտում։ Եվրահանձնաժողովի ղեկավարությունը  հենց այդպես էլ անվանում է․ Ադրբեջանը՝ հուսալի գործընկեր»,-ասել է Ալիևը՝ մեջբերելով  Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Էմմա Չոբանյան