15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը

Լուրեր

10.07.2026 | 23:30
Սալոնիկից Մեմինգեմ մեկնող ինքնաթիռում պատուհան է վնասվել․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են դրսում
10.07.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
10.07.2026 | 23:01
Instagram-ը և Facebook-ը կախվածություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովը Meta-ին սպառնում է տուգանքներով
10.07.2026 | 22:44
Ուկրաինան ստեղծում է Ռուսաստանի վրա հեռահար ազդեցության գործադրման հրամանատարություն
10.07.2026 | 22:30
Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.07.2026 | 22:17
ՌԴ իշխանություններն առաջին անգամ վառելիքի դեֆիցիտը կապել են նավթավերամշակման գործարաններին ԱԹՍ-ների հարվածների հետ
10.07.2026 | 22:04
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը
10.07.2026 | 21:51
«Ուիմբլդոն»․ Սիները և Զվերևը կհանդիպեն եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 21:45
Բաքվի դատարանը հայտնի կին իրավապաշտպանին 7,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել
10.07.2026 | 21:33
Քննարկվել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
10.07.2026 | 21:20
Կատարի բանակցողները մեկնել են Իրան՝ մինչ Թեհրանը սպառնում է իր ենթակառուցվածքների վրա հարձակումներին հակահարվածներով
10.07.2026 | 21:08
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
10.07.2026 | 21:00
Տապալված է սահմանադրական կարգը, ՀՀ-ում անհնար է իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 20:43
Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված մեդալը
10.07.2026 | 20:30
Ո՞ւմ համար է ԵՄ-ն բացում դուռը․ ճիշտ ու սխալ պատկերացումներ վիզայի ազատականացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Դատախազությունից հայտնում են, որ 2023 թվականի հունվարի 31-ին Մ.Ս.-ն ձերբակալվել է:

Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Մ.Ս.-ն, հանդիսանալով հրամանատար (պետ) և պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով հակահրդեհային պաշտպանության կազմակերպման, հրշեջ խմբի, հրդեհամարիչ միջոցների մշտական պատրաստության և անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջներն ուսուցանելու, կրակմարիչների տեխնիկական վիճակի հաշվառման, բոլոր տեսակի կացարաններում կրակմարիչներ տեղադրելու համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։