Իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեկան․ Լաչինի հարցով հաջորդ քննարկումը՝ երկու ամսից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
17.02.2026 | 20:25
Պաուլու Բարբոսա․ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ
17.02.2026 | 20:12
Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT
17.02.2026 | 20:00
ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:49
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հունաստան
17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
17.02.2026 | 19:31
Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
17.02.2026 | 19:13
Հայաստանի առաջնության լավագույն ծանրորդները հայտնի են
17.02.2026 | 19:00
Նախկինները դժգոհում են՝ ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժում սա․ ձեր բռնություններով քաղաքացի՞ եք ձևավորել, ո՛չ․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:51
Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու տարբերակով․ Դավիթ Ղազինյան
17.02.2026 | 18:42
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին 23 տարվա ազատազրկում է սպառնում
Բոլորը

Խորհրդարանի իշխող մեծամասնությունն այսօր դեմ արտահայտվեց Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը հաջորդ շաբաթվա  լիագումարի նիստի օրակարգ ներառելուն։ Մեկ ամիս առաջ, երբ Լաչինի միջանցքը փակվեց, ընդդիմությունն առաջարկեց նույնաբովանդակ հայտարարության նախագիծ ընդունել, սակայն իշխող մեծամասնությունն այդ ժամանակ ևս մերժեց հարցի քննարկումը և արտահերթ նիստում ընդունվեց «Քաղաքացիական պայմանագրի» հեղինակած հայտարարության տեքստը։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկումից հետո, սակայն, հերթը քվեարկությանը չհասավ։

Հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքը փակ է մեկ ամսից ավելի, նախագիծը լրամշակելու և շեշտադրումները կոշտացնելու անհրաժեշտություն ևս կա՝ ընդգծեց հիմնական զեկուցող Անդրանիկ Թևանյանը։ Մինչ այդ շեշտեց՝ խախտվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Նաև պնդեց՝ Հայաստանը պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, իսկ Լաչինի միջանցքը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, փակվել է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր գործունեության, այլև Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով։

«Քաղաքացիական պայմանագրից» Մարիա Կարապետյանը նախ հիշեցրեց դեկտեմբերի 14-ին Լաչինի հարցով Ազգային ժողովի ընդունած նախագիծը, ապա հակադարձեց Թևանյանին։

Թևանյանը նաև պնդեց, թե Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությամբ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Հանձնաժողովի ընդդիմադիր անդամներն էլ շարունակեցին պնդել՝ Հայաստանի իշխանության դիրքորոշման պատճառով է, որ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը։ Պատգամավոր Արմեն Ռուստամյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարությունը, թե Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական և գործնական հնարավորությունը։

Հարցի քննարկումը հետաձգվեց երկու ամսով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան