Քաբուլում մահապարտը պայթեցրել է իրեն ԱԳՆ շենքի մոտ՝ մի քանի տասնյակ մարդկանց կյանք խլելով

Լուրեր

07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
Բոլորը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն երկրի ԱԳ նախարարության շենքի մոտ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ։ Այս մասին հայտնում են համաշխարհային լրատվամիջոցները։

«Ես չգիտեմ, թե նրանցից քանիսն են զոհվել կամ վիրավորվել։ Ես տեսա, որ այդ մարդը պայթեցրեց իրեն»,- AFP-ին պատմել է ականատեսներից Ջամշեդ Քարիմին:

Դեպքի վայրում գտնվող թալիբների վարչապետի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ահմադուլլահ Մութաքին ասել է, որ մահապարտ-ահաբեկիչը փորձել է մտնել նախարարություն, սակայն անվտանգության աշխատակիցները նրան նկատել են շենքի մուտքի մոտ, որտեղ էլ վերջինը պայթեցրել է իրեն։

Քաբուլի անվտանգության ծառայության խոսնակ Խալիդ Զադրանը Թվիթերում գրել է, որ դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերը։ Պայթյունի վայրից սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում են փողոցում գտնվող մահացածների մարմինները:

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։ Նախկինում հարձակումների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնում էր ԻԼԻՊ-ը։

Տաթև Ֆռանգյան