Ծառայության նոր ձևեր և զորատեսակներ, 500 մլրդ դրամի ռազմական բյուջե․ 2023-ի ծրագրերը՝ բանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.04.2026 | 12:34
Ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան»-ի վթարից  բուժօգնության դիմած 12 անձինք դուրս են գրվել ԲԿ-ից․ ԱՆ խոսնակ
11.04.2026 | 12:15
Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցելու է ԴՄԱ կոմիտեի նիստին
11.04.2026 | 12:07
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 11:55
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.04.2026 | 11:33
Ադրբեջանը 887 տոննա դիզվառելիք է ուղարկում Հայաստան
11.04.2026 | 11:20
ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը կիսում է առաջին տեղը
11.04.2026 | 11:15
Իրանի պատվիրակությունը Իսլամաբադում է՝ բանակցություններ վարելու
11.04.2026 | 10:52
Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան․ կա 1 զոհ, 12 վիրավոր
11.04.2026 | 10:48
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանի տպավորիչ ցատկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 10:28
Իշխանությունը քննարկում է ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը․ ովքեր են թեկնածուները
11.04.2026 | 10:02
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
10.04.2026 | 23:49
Դմիտրի Մեդվեդևը ՌԴ հասարակագիտության դպրոցական դասագրքերի գլխավոր խմբագիրն է դարձել
10.04.2026 | 23:33
ԵՄ-ում գործարկվել է սահմանների անցման նոր համակարգ՝ առանց անձնագրում կնիքի
10.04.2026 | 23:27
25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները. ԲՏԱ նախարար
10.04.2026 | 23:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Բոլորը

2020 թվականին պատերազմում պարտությունից հետո իշխանությունները սկսեցին խոսել բանակի վերափոխման և արդիականացման մասին։ Իրար հաջորդելով՝ նախ դա անում էր պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակված Վաղարշակ Հարությունյանը, հետո՝ Արշակ Կարապետյանը, ի վերջո՝ Սուրեն Պապիկյանը։

Ինչպես նախկին ու ներկա նախարարները, այնպես էլ վարչապետ Փաշինյանը հակված չէին խոսել այդ փոփոխությունների մանրամասների մասին։

Կառավարության ընթացիկ ծրագիրը նախատեսում է ՀՀ Զինված ուժերի ընդհանուր կառուցվածքային փոփոխություններ, որոնց հիման վրա էլ նախատեսվում է իրականացնել Զինված ուժերի ստորաբաժանումների համալրում սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով։ Ավելին, նույն ծրագրով նախատեսված էր նաև ժամկետային զինծառայության ժամկետի կրճատում։

«Կավելանա պայմանագրային արհեստավարժ զինվորական ծառայության մեջ գտնվող անձնակազմի քանակը, կկրճատվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տևողությունը»,- նշվում է ծրագրում։

Դա, սակայն, տեղի չունեցավ։ Փոխարենը տարվա ընթացքում մի քանի անգամ ականատես եղանք, թե ինչպես է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը սպառնում զորակոչել ընդդիմադիր ցույցերի մասնակիցներին, նաև՝ լրագրողներին։

Այն ժամանակ, երբ Անդրանիկ Քոչարյանն ընթերցում էր այդ տեքստը, Հայաստանը չուներ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի օրը՝ փետրվարի 24-ը, զուգադիպեց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, նրա տեղակալ Անդրանիկ Մակարյանի, այլ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությանը։

Շտաբի նոր պետը նշանակվեց միայն հուլիսի 14-ին։ Գլխավոր զինվորական դարձավ Էդվարդ Ասրյանը, որը նախորդ տարի հեռացվել էր նախկին զինվորական պաշտոնից։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարվա ընթացքում ներկայացրեց Պաշտպանության նախարարությունում սպասվող փոփոխությունները, այդ թվում՝ կառուցվածքի իմաստով։

«Մենք ունենալու ենք նաև զորատեսակներ, որ նախկինում չենք ունեցել։ Կառուցվածքի մեջ ունենալու ենք այնպիսի հմտություններով վարչություններ, որ նախկինում չենք ունեցել»,- վստահեցնում էր նախարարը։

Նախարարությունը նաև նախաձեռնեց մեկ այլ փոփոխություն, որի համաձայն՝ զինծառայողների, սպաների մի մասը պարտավոր է լինելու, իսկ մի մասն էլ կարող է կամավոր դիմել ատեստավորման։

Այդ ստուգարքը հանձնելու դեպքում զինծառայողի աշխատավարձը բարձրացվելու է։ Բայց դա, ըստ արդեն ընդունված օրենքի, տեղի կունենա արդեն հաջորդ տարի։

2023 թվականի բյուջեն դա վստահաբար թույլ կտա։ Սեպտեմբերին ներկայացված նախագծով՝ ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն նախատեսվում է ավելացնել շուրջ 1,5 անգամ կամ 160 մլրդ 716 մլն դրամով։ Բյուջեն ընդունվեց դեկտեմբերին։ Դրանում ռազմական ծախսերի ամբողջ ծավալը կկազմի ավելի քան 500 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան