Արմավիրի մարզում 2 ընկեր գողացել էին 7.500.000 դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր․ ՔԿ-ն գործն ուղարկել է դատարան

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խմբի կողմից կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 41-ամյա տղամարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, 2022 թվականի մարտի 11-ին գնացել են նույն մարզի Արաքս համայնքի Գայ բնակավայր, որտեղ վերջինս սպասել է դրսում, իսկ 41-ամյա տղամարդը, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով պատուհանը, ապօրինի մուտք է գործել ներս և հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր:

Պարզվել է նաև, որ երկուսով, կրկին նույն եղանակով, հիշյալ բնակավայրի վարչական տարածքում գտնվող վագոն տնակից փորձել են գողություն կատարել, սակայն արժեքավոր ոչինչ չգտնելով՝ հեռացել են: Մեկ այլ դեպքով էլ, գնացել են նույն համայնքի Ակնաշեն բնակավայրի վարչական տարածք և վագոն տնակից գողացել ջրի մատակարարման պոմպ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերին), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), իսկ վերջինիս ընկերոջը մեղադրանք է ներկայացվել նույն հոդվածներով՝ հանցագործությանն օժանդակելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երկու անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: