Երևանի ավագանին հաստատել է 2023թ. բյուջեն

Լուրեր

11.04.2026 | 10:28
Իշխանությունը քննարկում է ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը․ ովքեր են թեկնածուները
11.04.2026 | 10:02
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
10.04.2026 | 23:49
Դմիտրի Մեդվեդևը ՌԴ հասարակագիտության դպրոցական դասագրքերի գլխավոր խմբագիրն է դարձել
10.04.2026 | 23:33
ԵՄ-ում գործարկվել է սահմանների անցման նոր համակարգ՝ առանց անձնագրում կնիքի
10.04.2026 | 23:27
25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները. ԲՏԱ նախարար
10.04.2026 | 23:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
10.04.2026 | 22:57
Պատրիարք Կիրիլը Ավագ հինգշաբթին շփոթել է այլ տոների հետ․ քարոզի սկիզբը հեռացվել է պաշտոնական կայքից
10.04.2026 | 22:41
Ապրիլի 13-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.04.2026 | 22:25
Վրաստանը վտանգի է ենթարկում ադրբեջանցի լրագրողին՝ Բաքու արտաքսելով․ HRW-ը՝ Ալիևի քննադատի գործի մասին
10.04.2026 | 22:11
ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Հունաստան՝ մասնակցելու Դելֆի տնտեսական ֆորումին
10.04.2026 | 21:58
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արտակարգ նիստ է հրավիրել Anthropic նոր ԱԲ մոդելի պատճառով
10.04.2026 | 21:44
Ովքեր են Ծառուկյանի ցուցակում և ինչ քաղաքական անցյալ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:28
Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
10.04.2026 | 21:15
Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:00
Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել Երևանի զարգացման 2023թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ծավալուն ծրագրեր կիրականացվեն մանկապարտեզների, պոլիկլինիկաների, համայնքային թատրոնների հիմնանորոգման, ոռոգման համակարգի ընդլայնման, բակերի ու այգիների բարեկարգման, վերելակների փոխարինման ուղղությամբ: Համայնքը կշարունակի նոր շարժակազմով համալրել ավտոբուսային պարկը, կկառուցվի նոր հավաքակայան, կհիմնվի տրանսպորտի կառավարման կենտրոն, կտեղադրվեն նոր կանգառասրահներ ու կփոխարինվեն լուսացույցները: Համայնքը 2023թ. նախանշում է սկսել նաև Արշակունյաց-Իսակովի պողոտա նոր ճանապարհի կառուցումը:

Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն: Հաջորդ տարի զգալի միջոցներ կհատկացվեն քաղաքային մի շարք ծրագրերի իրականացման համար⤵️

Մասնավորապես, 6 մլրդ 630 մլն դրամ նախատեսված է 24 մանկապարտեզի հիմնանորոգման, վեց մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման ու 2022թ.-ից մեկնարկած 9 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով:

69 բակային տարածքների հիմնանորոգման, խաղասարքերի տեղադրման, 17 ֆուտբոլի դաշտերի վերակառուցման, ինչպես նաև նախորդ տարիներին շահագործման հանձնված բակերի ընթացիկ նորոգման ու պահպանման նպատակով բյուջեից 3 մլրդ 21 մլն դրամ կհատկացվի:

Վերելակների փոխարինման համար նախնական 1 մլրդ դրամ է նախատեսված, որով ձեռք կբերվի շուրջ 100 նոր վերելակ, սակայն հաջորդ տարի համայնքը նախանշում է ավելացնել միջոցներն ու փոխարինել շուրջ 700 վերելակ:

Այգիների կառուցման ու պահպանման համար բյուջեից կհատկացվի 720 մլն 644 հազար դրամ, որով կհիմնանորոգվի 14 հանգստի գոտի, կիրականացվեն ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Մայրուղիների և փողոցների վերակառուցման և հիմնանորոգման համար կհատկացվի 404 մլն 73 հազար դրամ, իսկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման ու հիմնանորոգման համար՝ 3 մլրդ 494 մլն դրամ:

Հաջորդ տարի 11.48%-ով կբարձրացվի համայնքային ենթակայության նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների աշխատավարձային ֆոնդը:

Ավագանու որոշմամբ սահմանվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը: Կարգի համաձայն Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքները, գերեվարված, անհայտ կորած կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամները), ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներն այսուհետ կարող են օգտվել այդ արտոնությունից՝ քաղաքապետի անունով ներկայացնելով դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները:

Արտոնություններ են սահմանվել նաև 2023թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ:

Մանկապարտեզները կշարունակեն անվճար լինել այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի, փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները:

Տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների (էլեկտրամոբիլ) սեփականատերերի համար կգործի ավտոկայանատեղի տեղական վճարի արտոնություն: Նշված արտունությունից օգտվելու համար սեփականատերը քաղաքապետի անունով պետք է ներկայացնի դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները:

Ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների 2023թ. դրույքաչափերը: Հավելվածները՝ հղմամբ:

Ավագանին հավանություն է տվել նաև «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրին:

Երևանի ավագանու որոշմամբ Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու տարածքում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան:

Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2023թ. փետրվարի 14-ին: