ՀՀ քննչական կոմիտեն ներկայացված կլինի Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում

Լուրեր

07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
07.08.2026 | 11:22
Այսօր ամոթի օր է․ Մարիաննա Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն այսուհետ ներկայացվածություն կունենա ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Դեկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թ. նոյեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքը, որով ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմն ընդլայնվել է. նախկին 7-ի փոխարեն այն այլևս կազմված կլինի 13 անդամից։

Կատարված օրենսդրական փոփոխությամբ, բացի արդարադատության նախարարից կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալից, երեք դատախազից և 3 դատավորից, կառավարման խորհրդում ընդգրկվում են նաև երեքական ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Խորհրդի կազմի ընդլայնումը պայմանավորված է նրանով, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում են անցնում ոչ միայն դատավորների, դատախազների թեկնածուների հավակնորդներ, գործող դատավորներ և դատախազներ, այլ նաև՝ քննչական նշված մարմինների քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք և քննիչներ։ Այս հանգամանքն առաջացնում էր ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին ևս իրենց մասնագետների պատրաստման գործընթացը կազմակերպող մարմնի կառավարմանը մասնակից դարձնելու կարիք։

Կառավարման խորհրդում ներկայացվածությունը ՀՀ քննչական կոմիտեին հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ արձագանքելու իր մասնագետների պատրաստման և վերապատրաստման ընթացքում առաջացող խնդիրներին, մասնագիտական տեսանկյունից կանոնակարգելու քննիչներին վերաբերող գործընթացները։

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ արդարադատության ակադեմիայի միջև ծավալվել է արդյունավետ և հիմնարար համագործակցություն։ ՀՀ քննչական կոմիտեի մասնագետները նաև որպես վերապատրաստողներ են ներգրավված Արդարադատության ակադեմիայում իրականացվող դասընթացներում։