Ալիևի հավակնությունները հասնում են Երևան․ Ադրբեջանի նախագահը դարձյալ տարածքային անհիմն պահանջներ է ներկայացրել

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին։  «Կգա մի օր, երբ Արևմտյան Ադրբեջանից մեր հայրենակիցները, նրանց մերձավորները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական երկիր ՝ Արևմտյան Ադրբեջան։ Վստահ եմ, որ այդ օրը կգա, վստահ եմ, որ արևմտյան ադրբեջանցիները մեծ խանդավառությամբ և ցանկությամբ կվերադառնան իրենց հայրենի հողեր»,- Interfax-ի փոխանցմամբ՝  Ալիևը շաբաթ օրը  այսպիսի հայտարարություն է արել մի խումբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ:

Ալիևը պնդել է, թե այսօր գլխավոր խնդիրը դա միջազգային հանրությանը հասցնելն է, և այդ ուղղությամբ, նրա խոսքով, աշխատանքներ են տարվում: Ալիևը չի թաքցրել, որ հավակնություններ ունի անգամ ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ․ նա դժգոհել է, թե «20-րդ դարասկզբին Ադրբեջանի կողմից Իրյավանը Հայաստանին հանձնելու որոշումը աններելի քայլ էր, դավաճանություն և հանցագործություն», իսկ «Զանգեզուրն Ադրբեջանից օտարելու և 20-րդ դարի սկզբին Հայաստանին միացնելու որոշումը՝ հերթական հանցագործությունը ադրբեջանական ժողովրդի դեմ»:

Սա առաջին անգամ չէ, երբ Իլհամ Ալիևը, անտեսելով ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանները, անհիմն և անթաքույց տարածքային պահանջներ է ներկայացնում։