Ծխախոտի ապօրինի արտահանման համար ՊԵԿ նախկին պաշտոնյան պահանջել է 15.000 դոլար կաշառք. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ա. Հ.-ն (ՀՀ ՊԵԿ նախագահի 14.10.2022թ. հրամանով ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից) օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի, Գ. Դ.-ի, ինչպես նաև Ռ. Մ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն:

Կոմիտեից տեղեկանում ենք, որ քննությամբ պարզվել է, որ Ա. Հ.-ն օժանդակել է կաշառքի դիմաց նշված անձանց կողմից առանց ակցիզային դրոշմանիշի շուրջ 400 արկղ ծխախոտը մաքսային հսկողության շրջանցմամբ, դրանք 8 տոննա երեսպատման սալիկների անվան տակ արտահանելու գործընթացին:

Հիշյալ ծխախոտն ապօրինի ճանապարհով դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար Ա. Հ.-ն ՊԵԿ մեկ այլ պաշտոնյայի փոխանցելու նպատակով վերը նշված անձանցից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.100.350 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 4.134.200 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլարը ստացել է 2022թ. հուլիսին:

Ըստ պայմանավորվածության՝ առանց ակցիզային դրոշմանիշի, մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտով բեռնված բեռնատարը 2022թ. օգոստոսի 14-ին պետք է հատեր ՀՀ մաքսային սահմանը, սակայն հանցավորների կամքից անկախ հանգամանքներով նշված տրանսպորտային միջոցը չի հատել այն: Հետագայում՝ 2022թ. օգոստոսի 30-ին, Բագրատաշենի մաքսակետում, հիշյալ բեռնատարը ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ենթարկվել է զննման, որի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 199.000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:

2022 թվականի նոյեմբերի 8-ին Գ. Դ.-ին, Ս. Դ.-ին և Գ. Դ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ռ. Մ.-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում, և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քննիչի կողմից հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին` վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար:

Ա. Հ.-ի, Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին, որի կողմից դրանք հաստատվել և ուղարկվել են դատարան: