Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է ԵՏՀ կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Բախիտ Սուլթանովին

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Երևան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովին․ տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանն անդամության շրջանակում տնտեսական մրցակցության ոլորտում համագործակցության զարգացման ընթացիկ և հետագա ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՏՄ իրավապայմանագրային բազայի կատարելագործման, այդ թվում՝ հակամենաշնորհային կոմպլաենսի նոր մեխանիզմի ձևավորման, իրավակիրառ ոլորտին առնչվող, տեղեկատվության հավաքագրման թվայնացման և այլ հարցերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև 2023 թվականի փետրվարին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով խորհրդակցության օրակարգի շուրջ, ինչպես նաև քննարկել բիզնեսի ներկայացուցիչների համար Երևանում հանդիպման կազմակերպման հնարավորությունը: