«Մի գիշերով հանկարծակի կգանք»․ Չավուշօղլուն կրկին Հունաստանին սպառնացել է ներխուժմամբ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան սպառնում է նոր էսկալացիայի դեպքում ներխուժել Հունաստանի կղզիներ, եթե Աթենքը դրանք չապառազմականացնի, գրում է ekathimerini-ն։

Մասնավորապես, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Աթենքը չկատարի Անկարայի պահանջը, Թուրքիան կա՛մ կվիճարկի կղզիների ինքնիշխանությունը, կա՛մ «մի գիշերով հանկարծակի կժամանի»։

Չավուշօղլուն նման հայտարարություններ է արել իր ռումինացի գործընկեր Բոգդան Աուրեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ պնդելով, որ լարվածության մեղավորն Աթենքն է։ Պատասխանելով Հռոդոսում և Լեսբոսում Հունաստանի կողմից անցկացված զորավարժությունների մասին հարցին՝ Չավուշօղլուն ասել է, որ Աթենքը բարձրացնում է խաղադրույքները։

«Հունաստանը, չնայած հանգամանքներին, բացասական քայլեր է ձեռնարկում մեր անվտանգության համար։ Այն ռազմականացնում է կղզիները։ Ուստի այս քայլերի դիմաց հնարավոր չէ լռել։ Հենց Հունաստանն է խախտում այս ապառազմականացված կղզիների կարգավիճակը։ Կա՛մ Հունաստանը նահանջելու է և հարգելու է այս պայմանագրերը, կա՛մ մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Այդ պատճառով մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է. «Մենք կարող ենք գալ հանկարծակի մի գիշերով»»,- ասել է Չավուշօղլուն։

Պաշտոնյան նշել է, որ Թուրքիան կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ինչպես իրավական դաշտում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, հատկապես՝ ՄԱԿ-ում։

«Հունաստանը պետք է հիշի հետևյալը. նա, ով քամի է ցանում, հնձում է մրրիկ: Եթե դուք խաղաղություն չեք ուզում, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Հանկարծակի մի գիշեր»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ռումինիայի արտգործնախարար Աուրեսկուն, սակայն, Չավուշօղլուին ասել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները պետք է լուծվեն «խաղաղ երկխոսության» միջոցով։

Հավելենք, որ Էգեյան ծովի Հունաստանի կղզիների շուրջ Աթենքի և Անկարայի հարաբերությունները պարբերաբար լարվում են։

Էմմա Չոբանյան