Սա պատժիչ ու ագրեսիվ ընթացակարգ չէ․ բոլոր ռեզիդենտ քաղաքացիները պետք է հայտարարագրեն եկամուտները․ ֆինանսների փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը ներկայացրեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ. այն ամբողջությամբ կներդրվի 3 տարվա ընթացքում։

«Սա պատժիչ ու ագրեսիվ ընթացակարգ չէ․ բոլոր ռեզիդենտ քաղաքացիները պետք է հայտարարագրեն եկամուտները»,- ընդգծեց
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Նրա խոսքով՝ համակարգի ներդրմամբ մի շարք նպատակներ են հետապնդվում, որոնցից մեկը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգ ձևավորելն է, ինչը հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական հասցեատերերին ու շահառուներին

Պողոսյանը նշեց նաև, որ հայտարարագիր ներկայացնելու համար սոցիալական շարժառիթների համակարգ կստեղծվի:
«Նախատեսվում է Կառավարությանն իրավասություն վերապահել սահմանելու «ընտանիքի կազմ» հասկացությունը, սոցիալական ծախսերի առանձին տեսակներ, ուղղություններ, թույլատրելի չափեր, որոնց մասով հնարավորություն կընձեռվի հարկման բազայից կատարել նվազեցումներ և որոշ դեպքում նաև դրանց համապատասխանող եկամտային հարկի գումարը հետ ստանալ հայտարարագրերի ներկայացմամբ»,- ասաց փոխնախարարը:
Համակարգի ներդրման առաջին փուլում, ըստ նախագծի, նախատեսվում է, որ հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ:

Հայտարարատու կհանդիսանան նաև 2022 թվականի արդյունքներով եկամտի 1 միլիարդ դրամի շեմը գերազանցած ընկերությունների բաժնետերերը:
Հաջորդը ռեզիդենտ քաղաքացիներն են, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամ կամ ավելի փոխառություններ նշված առևտրային կազմակերպություններից:

Մյուս խմբում այն քաղաքացիներն են, որոնք 2023 թվականի դրությամբ հանդիսանում են հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ:

2024 թվականից հայտարարագրի համակարգին կմիանան այն քաղաքացիները, որոնք վարձու աշխատողներ են կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ:
Վերջին փուլում՝ 2025 թվականին, առաջարկվում է համակարգում ընդգրկել նաև մնացյալ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:

«Հայտարարագրի նախագիծը պատրաստվելու է հարկային մարմնի կողմից՝ այդ պահի դրությամբ հարկային մարմնին հայտնի տեղեկատվության հիման վրա: Խոսքը հարկային գործակալների կողմից հարկված եկամուտների, դրանցից պահված եկամուտների մասին տեղեկություններն են, որոնք տնօրինում է հարկային մարմինը»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ եթե հայտարարագրում լրացումներ կատարելու անհրաժեշտություն չլինի, քաղաքացուն պարզապես մնում է հաստատել հայտարարագիրը, և այն կհամարվի սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված:

Մանրամասները՝ տեսանյութում։