76-ամյա տղամարդը ձերբակալվել է որդուն և հարսին կյանքից զրկելու փորձի կասկածանքով

Լուրեր

07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արարատի մարզի Արգավանդ համայնքում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամամքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Արգավանդ համայնքի 76-ամյա բնակիչը կացնով հարվածել է տան հյուրասենյակի բազմոցին քնած 40-ամյա որդու գլխին և ձախ ձեռքի մատներին՝ պատճառելով վնասվածքներ՝ այդ թվում՝ բաց գանգուղեղային թափանցող վնասվածք։ Ապա կացնի հակառակ կողմի բութ մասով նա հարվածել է որդու կնոջ գլխին՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Արգավանդ համայնքի 76-ամյա բնակիչը ձերբակալվել է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: