Ներկայացվեց հոգեբուժական հաստատություններում համավարակներին դիմագրավելու ՀՔԱՎ մշակած փաստաթուղթը՝ հիմնված միջազգային չափանիշների և տարածաշրջանային փորձի վրա

Լուրեր

07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ-ն դիմում է ժողովրդին. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

2022 թ․ նոյեմբերի 22-ին Երևանում կայացավ «Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակներում պետության կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության» քաղաքականության մշակման փաստաթղթի քննարկում-աշխատաժողովը։ Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ քննարկել և ստացված դիտարկումների հիման վրա ամբողջացնել փաստաթուղթը. տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

Փաստաթուղթը պատրաստվել է «Նպաստել Հայաստանի հոգեբուժական հաստատություններում համավարակներին հակազդելու համակարգված ընթացակարգերի ընդունմանը» ծրագրի շրջանակում։

Ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին համավարակն է, խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքներն ապահովելն ավելի բարդ է դառնում։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, որոնք գտնվում էին հաստատություններում, համավարակի խստացման պայմաններում ավելի մեկուսացան՝ հնարավորություն չունենալով նույնիսկ շփվելու իրենց հարազատների հետ։

Ինչպե՞ս կարելի էր կանխել կամ մեղմացնել այս իրավիճակը, ի՞նչ հնարավոր լուծումներ կան, որոնք կիրառվում են աշխարհում, ի՞նչ կարող է անել պետությունը, եթե ապագայում կրկին այս խնդրի առաջ կանգնի։

Այս հարցերի պատասխանները գտնելու համար նախաձեռնեցինք փաստաթղթի մշակումը, որի համար նախ այցեր ենք կատարել ՀՀ հոգեբուժական հաստատություններ՝ հասկանալու համար, թե գործնականում ինչպես է դա տեղի ունեցել, ապա այցեր ենք կատարել Վրաստան և Մոլդովա՝ ուսումնասիրելու տեղի փորձը, և այս ամենը համադրել ենք օրենսդրական կարգավորումների ու միջազգային չափանիշների հետ։ Փաստաթղթում առանձին անդրադարձ կա հոգեկան առողջության համակարգերի առանձնահատկություններով պայմանավորված խնդիրներին և թե ինչ լուծումներ են տրվել դրանց։

Փաստաթուղթը եզրափակվում է առաջարկություններով՝ ուղղված համավարակներով պայմանավորված արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։

Աշխատաժողովին ներկա էին ինչպես պետական մարմինների, հոգեբուժական հաստատությունների, խնամքի շուրջօրյա տների, հասարակական դիտորդական խմբերի, այնպես էլ Վրաստանի և Մոլդովայի մեր գործընկերները, որոնք նաև ներկայացրին իրենց փորձը։