Ուկրաինայում պատերազմը կբերի ՆԱՏՕ-ի ընդլայնման․ Ստոլտենբերգ

Լուրեր

27.07.2026 | 14:20
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 13:57
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Վլադիմիր Պուտինը փորձում է Ուկրաինայում մոտալուտ ձմեռը որպես զենք օգտագործել պատերազմում։ Այս մասին  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք պետք է պատաստ լինենք նրան, որ Եվրոպայի մնացյալ մաս ավելի շատ փախստականներ են ժամանելու Ուկրաինայի կենսական օբյեկտներին Ռուսաստանի կանխամտածված հարվածների հետևանքով»,-ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ Պուտինը «ձախողվում է»  պատերազմում, ինչը նշանակում է, որ Ուկրաինայի վրա ավելի շատ հարձակումներ կարելի է սպասել։ Դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ ռուսական բանակը հարվածներ է հասցնում ուկրաինական քաղաքներին, քանի որ չի կարողանում հետ գրավել օկուպացված տարածքները և դիմակայել ուկրաինական զորքերի առաջխաղացմանը։

«Այսպիսով, այո, մենք կարող ենք սպասել ավելի շատ հարձակումների: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե որքան, բայց նախագահ Պուտինն ու Ռուսաստանը ցույց են տվել տառապանք պատճառելու պատրաստակամություն և դաժանության այնպիսի մակարդակ, որը մենք չենք տեսել Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,-ասել է Ստոլտնբերգը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայում պատերազմը  կբերի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման արդյունքը կլինի Վլադիմիր Պուտինի հայտարարած նպատակների հակառակը, քանի որ ՆԱՏՕ-ն ընդլայնվելու է հենց Ուկրաինայի պատերազմի պատճառով: Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ ՌԴ-ի հաղթանակը Ուկրաինայի նկատմամբ, քանի որ դա կնշանակի, որ մյուս ավտորիտար առաջնորդները նույնպես հնարավորություն կունենան բռնություն կիրառել՝ իրենց նպատակներին հասնելու համար։

«Մենք գիտենք, որ պատերազմների մեծ մասը ավարտվում են բանակցությունների սեղանին, սակայն այն, ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, անքակտելիորեն կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում մարտի դաշտում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Էմմա Չոբանյան