Ահռելի թիվ է․ բյուջեի ծախսերի 10%-ը գնում է պարտքերի սպասարկման վրա, տարեկան 300-400 մլն դոլար․ Հովհաննես Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Բոլորը

Հայաստանում բոլորը հայտարարագիր կներկայացնեն կառավարությանը իրենց եկամուտների մասին։ Այս համակարգի, ռիսկերի, ինչպես նաև տնտեսական աճի, դրա կառավարման մասին FactorTV-ն զրուցել է տնտեսագետ, պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի հետ։

— Պարոն Ավետիսյան, Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ ընդհանրապես եկամուտների հայտարարագրման համակարգի մասին՝ ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես աշխարհում։

— Ես այդ համակարգին դրական եմ վերաբերվում։ Այդտեղ կախված է, թե համակարգը ինչպիսին կլինի՝ իր անվտանգությունից սկսած մինևչ կիրառում, և ինչ հնարավորություններ կտա, ինչ ծածկույթ կունենա։ Դրանից կախված՝ համակարգը կարող է կամ լավը լինել, կամ վատը։

Բայց ընդհանուր առմամբ, հայտարարագրման ինստիտուտը, կարծում եմ, կարևոր ինստիտուտ է պետության կողմից հավաքագրվող հարկային եկամուտները ճիշտ կառավարելու և նաև հանրության կոնկրետ խմբերին տրվող օժանդակությունը ավելի թիրախային դարձնելու համար։

Տեսեք, տնտեսական աճի արդյունքում բյուջեում գումարը շատանում է, որովհետև հոսքը կա, բայց բարձրացվում են թոշակները։ Եվ ստացվում է, որ եկող գումարները միանգամից ծախսվում են։ Որտե՞ղ դնել այդ գումարը, որ լրացուցիչ գումար ստեղծի։

— Ո՞նց անենք, որ ընթացիկ ծախսեր չլինեն։ Կապիտալ ծախսերը պետք է մեծացնեն։ Եվ կատարեն։ Այսինքն մեծացնելուց բացի, կատարեն պլանները։ Եթե հետ գնանք, նայենք փաստերով, ապա տեսնում ենք, որ կառավարությունը, մեղմ ասած, թերակատարում է իր պլանները։ Եվ մեղմ ասած, որովհետև դեպքեր կան, որ նույնիսկ կիսով չափ չեն կարողանում կատարել կապիտալ ծախսերի պլանավորումները։

Իսկ տնտեսական աճ, երկարաժամկետ հետևանք ու դրական ազդեցություն ունեցող միակ ձևը, որ պետությունը կարողանում է ներգործել, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում ներդրումներ անելն է։

— Հայաստանի տարբեր կառավարություններ ի վերջո գալիս են և անում են այն հայտարարությունը, որ պետական պարտքը վախենալու չէ, որովհետև կա տնտեսական աճ։ Մյուս կողմից Հայաստանի պետական պարտքը արդեն հատել է 10 մլրդ դոլարի հոգեբանական սահմանը։ Սերունդների՞ն է մնում այս պարտքը, թե՞ տնտեսական աճը իրոք ծածկում է այն։

— Ես ինքս հաճախ խոսում եմ այն մասին, որ պարտքի մասին կարող ենք դատել՝ լավն է այն, թե վատ, կախված, թե ինչ ուղղություններով ենք այն ծախսում։ Օրինակ, եթե կապիտալ ծախսեր ենք անում, ապա լավ է։ Բայց մենք այդ մասին արդեն խոսեցինք, որ մենք շատ վատ ենք անում այդ ամենը։
Պետք է հասկանալ՝ պարտքի աճի թրենդը և համեմատել տնտեսական աճի թրենքի հետ։ Հայաստանում շարունակաբար, որոշակի դրվագները հանած, պարտքը ավելի մեծ տեմպով է աճել, քան ՀՆԱ-ն։ Եվ հետևաբար պարտքի կուտակումը շարունակվում է, և դա ճնշում է գործադրում պետական բյուջեի ծախսերի վրա, և ֆիսկալ միջավայրը նեղանում է այն պատճառով, որ պարտքը մեծանում է։

Եվ եթե պետական բյուջեն նայենք, կտեսնենք, որ ծախսերի շուրջ 10 տոկոսը գնում է պարտքերի սպասարկման վրա։ Սա ահռելի թիվ է, ինչը կնշանակի միջինում 300-400 միլիոն դոլար և ավելի, և դրվագներ կան, որ մինչև 500-700 միլիոն դոլարի պարտքի սպասարկում ենք անում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան