Զինծառայող է վիրավորվել. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը առանձնազրույցի ընթացքում. ԼՈՒՐԵՐ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը
  • Երեկ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ—ից։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
  • Երևանում երեկ կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկեցին օրակարգում ընդգրկված հարցերը: Նիստից հետո ստորագրման ներկայացվեցին համաձայնեցված փաստաթղթերը: Վարչապետ Փաշինյանը նշեց, որ փաստաթղթերից երկուսը չի ստորագրել:
  • ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշակի լրամշակման կարիք ունի։ Այս մասին հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երևանյան գագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցում։ Հանդիպումների ընթացքում, ըստ նրա, ամենաակտիվը քննարկվել է երկու փաստաթուղթ։ Դրանցից առաջինը Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին պետությունների ղեկավարների որոշման նախագիծն էր։
  • ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՌԴ նախագահը շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ շնորհավորելով ՀԱՊԿ-ում,հաջող նախագահության կապակցությամբ։ «Երբ հանդիպեցինք, ավտոմեքենայով գալիս էինք, քննարկեցինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորմանը վերաբերող հարցեր, խոսեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին»,- նշել է Պուտինը։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ ՀԱԽ նիստում խոսել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին: « Դրանք շատ կարևոր հարցեր են, որոնք, իհարկե, պետք է քննարկենք, ինչպես նաև քննարկենք օրակարգը, որը հույս ունենք կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության»,- ասել է Փաշինյանը։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։