Ֆրանսիան հրաժարվել է արտահանձնել Սուրիկ Խաչատրյանին

Լուրեր

26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիան հրաժարվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

«Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Սուրիկ Խաչատրյանը հայտնաբերվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, որի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջնորդության է ներկայացվել նրան հանձնելու վերաբերյալ:

Այս կապակցությամբ Ֆրանսիայի եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունում 28.10.22թ. ստացվել է գրություն այն մասին, որ 29.06.2022թ. կայացրած որոշման համաձայն՝ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել շահագրգիռ անձին արտահանձնելու դիմումի վերաբերյալ՝ նկատի ունենալով 13.12.1957թ. Արտահանձնման եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից արված վերապահումը»,- նշում են գերատեսչությունից այլ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով 2019 թվականի նոյեմբերի 19-ին Սուրիկ Խաչատրյանը ներգրավել է որպես մեղադրյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, օգտագործելով
պաշտոնեական դիրքն ու անձանց ապօրինի կարգադրություն տալու միջոցով դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք։ Ըստ մեղադրանքի՝ նրա այս գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու հայտարարվել է հետախուզում:

Ռոզա Վարդանյան